Последние новости

Դատախազությունը Վահե Նիկոյանից շուրջ 337 մլն դրամ է «պահանջում»

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի քանի անշարժ գույք և ապօրինի եկամուտ հանդիսացող դրամական միջոցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դաախազությունը։

Մասնավորապես` նախկին փոխքաղաքապետից կբռնագանձվի երեք անշարժ գույք Երևան քաղաքում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 309 մլն 750 հազար դրամ, մեկ շարժական գույք, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վճարները՝ մինչև գործով վճռի փաստացի կատարումը։

Դատախազությունը պահանջում է, որ Վահե Նիկոյանից բռնագանձվի նաև 19 մլն 786 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ, ինչպես նաև 8 մլն 258 հազար դրամի չափով գումար, որը 2013-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով և ունի ապօրինի ծագում։

Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն դեկտեմբերի 6-ին հայտնեց, որ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ձերբակալվել է, և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել:

Հաղորդագրության համաձայն` փաստեր են ձեռք բերվել, որ Նիկոյանն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Արդյունքում մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «Սանիթեք» ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է 3 մլրդ դրամ։

Մի քանի օր անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոյանին կալանավորելու միջնորդությունը, նա ազատ է արձակվել։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ