Последние новости

Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ․ 2020-ԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԲՈԼՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՎԱՏԹԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՎԻՃԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարծես թե Արցախում հանգուցալուծումը մոտենում է, բայց մենք այդպես էլ չգիտենք, թե խորքում ինչ է կատարվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

 


«Ի վերջո ակնհայտ է, որ նև Ադրբեջանի պահանջն է, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա և հայտնի չէ, թե ռուս-ադրբեջանական քննարկումները այս թեմայով ինչի են վերաբերում: Ի վերջո, որքան ինձ հայտնի է, Ռուբեն Վարդանյանը հայտնվեց Արցախում ոչ միայն իր անձնական ցանկությամբ, այլև Արցախի ներկայիս ղեկավարության ցանկությամբ ու հորդորով: Եթե իրենք չեն կարողանում հաշվարկել հետագա անելիքները և ինչ ենք ստանալու, սա խնդիր է: Եթե մենք տեղյակ չենք, թե այս ընթացքում Ադրբեջանի դրած պայմանները ինչ պայմաններ են և ամբողջությամբ ընդունվել են Արցախի կողմից, թե չեն ընդունվել, դարձյալ դժվար է գնահատական տալ:

Որքան հասկանում եմ՝ Արցախում ներքին իրավիճակն այնպիսին է, որ բացահայտ հակադրություն չեն ուզում ստեղծել, և եթե անգամ ազատվի պաշտոնից Ռուբեն Վարդանյանը, նա ցանկություն ունի մնալու Արցախում և ինչ-որ դերակատարություն ունենալու: Ո՞րն է լինելու այդ դերակատարությունը, դարձյալ անհայտ է:

Նույնը վերաբերում է Հայաստանին, մենք չգիտենք՝ ինչ առաջարկներ են ներկայացրել Ադրբեջանին, հասարակությունը, քաղաքական ուժերը տեղեկացված չեն: Ինձ համար ակնհայտ է, որ 2020 թվականից հետո Արցախի նախագահի բոլոր գործողությունները միայն վատթարացրել են Արցախի վիճակը»,-հայտարարեց նա:

Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ այսօր Արցախում պետք է համախմբում ու կոնսոլիդացիա. «Եվ նախկին դերակատար դեմքերը, և այսօրվա իշխանությունները պետք է կարողանային գտնել լուծում, որտեղ հստակ լիներ Արցախի մեկ ձայնով խոսելը: Ցավոք, ներքին բաժանումներն այնքան շատ են, որ այդ ձայնով խոսելը չի ստացվում: Ես չեմ բացառում, որ Ռուբեն Վարդանյանին ավելի շուտ կազատեին աշխատնքից, եթե նրա գործունեությունը հասարակության որոշակի շրջանակներում դրական արձագանքներ չունենար»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ