Последние новости

Մարիա Զախարովան գնահատել է Ջո Բայդենի այցը Կիև

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ գնահատել է Ջո Բայդենի այցը Կիև, հաղորդում է «Московский комсомолец»-ը։

«Բարձրագոչ հայտարարությունների ֆոնին, որ իրենք լիովին վերահսկում են իրավիճակը, հիմա ինչ-որ տեղ հաղթելու են, Բայդենը չհամարձակվեց գնալ Կիև՝ առանց Ռուսաստանին նախազգուշացնելու և առանց ռուսական կողմին խնդրելու հարգել իր անվտանգությունը»,- ասել է նա։

Վաշինգտոնի աջակցությունը Կիևին, պարզվեց, «այնքան էլ այն չէր», ասել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը: Ռազմական օգնության նոր փաթեթի հայտարարություններն առավել քան համեստ են ստացվել։

«Ուկրաինական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ջեք Սալիվանը նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակից պահանջել է հաջող հակահարձակում իրականացնել հարավում և մոտակա վեց ամսում հասնել Ղրիմի սահմաններին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ