ԱԽ քարտուղար․ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները
Հարցն այն չէ, թե կլքի՞ արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ին, այլ այն, թե կլքի՞ արդյոք ՀԱՊԿ-ը Հայաստանին։ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, սա լուրջ խնդիր է, քանի որ եթե չկան սահմաններ, ուրեմն չկան պատասխանատվության գոտիներ։ Այս մասին FactorTV-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք բարձրացրել ենք այդ հարցը, և այն դեռ չի գտել իր լուծումը։ Հուսով ենք, որ ինչ-որ պահի այս հարցին լուծում կգտնվի։ Առանց սահմանի ճանաչման անհնար է։ Ինչո՞ւ Հայաստանն ընդունեց Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման և այլ հարցերի հիմք։ Ըստ այդ փաստաթղթի՝ նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվում են պետական սահմաններ։ Նշանակում է՝ Հայաստանի սահման կա, գուցե ոչ մինչև մի մետր, բայց դա արդեն սահմանազատման խնդիր է։ Հայտնի է, որ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Եթե կա կամք, ապա այն կարելի է պաշտպանել։ Բայց կամքի բացակայությունը Հայաստանը պաշտպանելու հնարավորություն չի տալիս»,- հավելել է նա:
Պաշտոնյան կրկնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը հայտնի է.
«Սակայն Բաքուն ասում է, որ այն անհայտ է՝ հենց դրանով արդարացնելով իր քայլերը։ Նրանք խոսում են Հայաստանում որոշ ադրբեջանական գյուղերի մասին։ Նշանակում է՝ նրանք ընդունում են, որ կա սահման: Իսկ սա նշանակում է, որ նրանք պետք է լքեն Հայաստանի 2021-2022 թվականներին օկուպացված տարածքները»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Հայաստան գազի մատակարարման ժամանակավոր դադարեցմանը՝ Գրիգորյանը պարզաբանել է, թե Ռուսաստանը հայտնել է, որ մատակարարումների խնդիրը տեխնիկական բնույթ է կրում։
«Հուսով եմ, որ սա տեխնիկական հարց է: Եթե Հայաստանը բախվի գազի կամ այլ ուղղության խնդրի, ապա լուծումներ կփնտրենք և կմտածենք այլընտրանքի մասին։ Հայաստանի համար գլխավորը իր խնդիրները լուծելն է։ Իսկ լուծումների որոնումները կարվեն տարբեր վայրերում։ Խնդիրների ծագման դեպքում մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր քայլերը՝ դրանք լուծելու համար»,- եզրափակել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 06:25
По военным объектам России в Брянской и Курской областях были нанесены удары западными ракетами. Об этом заявил президент РФ Владимир Путин в своем обращении.
-
2024-11-22 06:21
В Папском университете Святого Фомы Аквинского 18-19 ноября состоялась международная конференция, посвященная сохранению культурного наследия Арцаха. Она прошла под лозунгом «Священные земли, общая концепция» («Sacred Grounds, Shared Vision»). Об этом сообщили в Арцахской епархии Армянской Апостольской церкви.
-
2024-11-22 06:18
США отклонили принятое в четверг решение Международного уголовного суда (МУС) о выдаче ордеров на арест премьер-министра Израиля Биньямина Нетаньяху и его бывшего главы министерства обороны Йоава Галанта, сообщил представитель Совета национальной безопасности Белого дома, передает Reuters.
-
2024-11-22 06:13
Президент России Владимир Путин, выступая с экстренным заявлением, сообщил, что армия России ударила по Украине одной из новейших ракетных систем средней дальности – баллистической ракетой в безъядерном оснащении под названием «Орешник», сообщает «Коммерсантъ».