Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ․ ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ ՆՐԱ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԻ ՀԵՌԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Չգիտեմ ինչ կշահենք Ռուբեն Վարդանյանին ԱՀ պետնախարարի պաշտոնից ազատելով, բայց որ ժամանակ հետո (ինչպես միշտ՝ ուշացումով) կհամոզվենք այդ որոշման անարդյունավտության մեջ, դրանում, գրեթե, չեմ կասկածում...
Ի տարբերություն մեր թշնամուն, մենք չկարողացանք հասկանալ նրա քայլերի հաջորդականությունն ու նպատակի հեռահարությունը....
Նա մեկի համար ռուսական դրածո էր, երկրորդի համար անգլիական գործակալ, երրորդի համար ոսկու հանքի փայատեր, չորրորդի համար, պարզապես, փողի շտեմարան, հինգերորդի համար Արցախից մնացած մի բուռ կենսատարածքում հրաշքով դրախտ ստեղծող և այդպես շարունակ...
Այնինչ, մարդուն, առավելևս, աշխարհաճանաչ մարդուն հասկանալու համար ժամանակ էր պետք... Բայց մենք ոչ թե չհասցրինք նրան հասկանալ, այլ, պարզապես, չուզեցինք... Փոխարենը ուրիշները հասկացան և մեզ ուղորդեցին անել այն, ինչը չպիտի անեինք...
Հ.Գ.- Ռ. Վարդանյանի շուրջ 100-օրյա պաշտոնավարման իմաստն ու ձեռքբերումը (գոնե, մտածող արցախցու համար), թերևս, այն է, որ, անկախ ընթացիկ և հետագա դրական ու բացասական զարգացումներից, ՆԱ այլևս դարձել է ՄԵԶՆԻՑ ՄԵԿԸ...»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 19:57
Нынешняя ситуация лишний раз подтверждает, что переговорного процесса, как такового, между Арменией и Азербайджаном нет. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2024-10-07 19:48
«Армения – страна без нефти, но это страна, у которой есть вода и умные люди, и она всегда была на высоких позициях по уровню образования.
-
2024-10-07 19:43
США и ряд западных стран пытаются вклиниться в процесс работы над мирным договором между Арменией и Азербайджаном. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков, комментируя вопросы нормализации отношений между Баку и Ереваном.
-
2024-10-07 18:55
Глава МИД России Сергей Лавров и генсек СНГ Сергей Лебедев подводят итоги заседания Совета министров иностранных дел содружества, передает РИА Новости.