Последние новости

Արտերկրում բարեխիղճ աշխատանքի համար հայ փրկարարները պարգևատրվել են մեդալներով

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով մի շարք փրկարաններ պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Պարգևները նրանց հանձնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

«Փրկարարները պարգևատրվել են երաշարժի հետևանքով տուժած երկրներում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցման, վերացման և որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներին աջակցելու ընթացքում պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»,– ասված է հաղորդագրությունում։

Փրկարար ծառայության տնօրենը ՆԳ նախարարի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իրենց դրսևորած մասնագիտական բարձր պատրաստակամության և մարդկային որակների համար` շեշտելով, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի գնահատական է ստանալու:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ