«Սուրմալուի» պայթյունի գործով կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալածներից մեկը
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ վերաքննիչ քրեական դատարանը երեկ բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը:
2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով:
Վարույթի շրջանակում պարզվել էր, որ Վ.Հ.-ն, «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Ի.Մ.-ի հետ 2019 թվականին կնքել էր պայմանագիր, որով պարտավորվել էր պահպանել տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանները և իր մեղքով վնաս պատճառելու դեպքում՝ փոխհատուցել այն:
«Սակայն, խախտելով պայմանագրով ստանձնած պարտավորությունները և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թականի հունիսի 18-ի հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» պահանջները` իր կողմից վարձակալված պահեստային տարածքում պահեստավորել էր մեծ քանակությամբ հրավառ նյութեր: Արդյունքում տեղի էր ունեցել պայթյուն՝ առաջացնելով ծանր հետևանքներ. զոհվել էր 16 անձ, 63 քաղաքացու առողջությանը պատճառվել էր տարբեր աստիճանի վնաս, այրվել էին առևտրային տաղավարներ, պահեստային տարածքներ և ավտոմեքենաներ»,– ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
2022 թվականի օգոստոսի 26-ին Վ.Հ.-ն ձերբակալվել էր: Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Վ.Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր: 2023 թվականի հունվարի 21-ին, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով կալանավորման՝ որպես խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որոշել էր մերժել այն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-22 15:59
Лидер движения «Священная борьба», архиепископ Баграт Галстанян проводит большое собрание в спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am