Последние новости

Իրանում նոր ատոմային էլեկտրակայանը մտադիր է 2000 մեգավատ էլեկտրաէներգիա արտադրել

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում նոր ատոմային էլեկտրակայանը մտադիր է 2000 մեգավատ էլեկտրաէներգիա արտադրել՝ մարտահրավեր նետելով տասնամյակների պատժամիջոցներին, որոնք ուղղված էին երկրի խաղաղ միջուկային ծրագրի դեմ, հաղորդում է Mehr-ը:

Էսլամին հայտարարել է, որ «Քարուն» ատոմային էլեկտրակայանը, որը կառուցվելու է Խուզեստանի Շադեգան գավառի Դարհովեյն շրջանում, նախնական փուլում կարտադրի 300 մեգավատ էլեկտրաէներգիա:

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային գերատեսչությունը միաժամանակ կիրականացնի նաև այլ փուլեր՝ Դարհովեյնի շրջանում ստեղծված հզորությունների առավելագույն օգտագործման նպատակով:

«Թշնամիները պատժամիջոցների միջոցով փորձել են կոտրել մեր կամքը և նույնիսկ տարիներ անց չեն համագործակցել մեզ հետ ատոմակայանի կառուցման հարցում»,-ասել է նա։ Սակայն, նրա խոսքով, կազմակերպությունը մշակել է նախագիծը՝ հիմնվելով ներքին հնարավորությունների վրա, հայտնում է Press TV-ն։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ