«Փաստ». ՈՐԵՎԷ ՀԵՐՔՈՒՄ ՉԵՂԱՎ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրին առնչվող փաստաթղթի՝ Արմեն Աշոտյանի կողմից հրապարակայնացնելը բուռն քննարկումների առարկա է դարձել հատկապես իշխանական ու մերձիշխանական շրջանակներում:
Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս գաղտնազերծումը սարսափելի նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին, ու չնայած Աշոտյանն ակնարկում է, որ փաստաթուղթն իրեն է փոխանցվել Բրյուսելից, այդուամենայնիվ, Փաշինյանը կասկածում է, որ արտահոսքը եղել է իշխանության ներսից:
Հասկանալի է, որ թե՛ ԱԳՆ-ում, թե՛ պետական կառույցներում դեռևս կան մարդիկ, որոնց համար ազգային խնդիրները գերակա են, և Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներքին քննություն անցկացնել՝ պարզելու, թե ով կամ ովքեր կարող էին ինֆորմացիոն նման արտահոսք կազմակերպել: Զուգահեռաբար, մեր տեղեկություններով, հանձնարարվել է՝ Աշոտյանին, այսպես ասած, մեկուսացնելու միջոցներ կիրառել:
Այնպես որ, չի բացառվում, որ նշյալ փաստաթղթի հրապարակայնացումը համբերության բաժակի վերջին կաթիլը լինի ու դառնա նրան քաղաքական ասպարեզից չեզոքացնելու՝ ուժայիններին տրված հրահանգը լիովին կյանքի կոչելու առիթ: Ի դեպ, ուշագրավ է, որ իշխանությունները այս օրերին հերքեցին, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցություններ վարվել են, սակայն որևէ հերքում չեղավ այն մասին, որ նման փաստաթուղթ գոյություն ունի և այն դրվել է Փաշինյանի սեղանին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 19:57
Нынешняя ситуация лишний раз подтверждает, что переговорного процесса, как такового, между Арменией и Азербайджаном нет. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2024-10-07 19:48
«Армения – страна без нефти, но это страна, у которой есть вода и умные люди, и она всегда была на высоких позициях по уровню образования.
-
2024-10-07 19:43
США и ряд западных стран пытаются вклиниться в процесс работы над мирным договором между Арменией и Азербайджаном. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков, комментируя вопросы нормализации отношений между Баку и Ереваном.
-
2024-10-07 18:55
Глава МИД России Сергей Лавров и генсек СНГ Сергей Лебедев подводят итоги заседания Совета министров иностранных дел содружества, передает РИА Новости.