Последние новости

Իրանի ԻՀՊԿ ՕՏՈւ-ն սպառազինության մեջ է ներառել մեծ հեռահարության «Paveh» նոր թևավոր հրթիռը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը «Paveh» նոր թևավոր հրթիռ են ընդունել։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, հաղորդում է Tasnim-ը։

Հաջիզադեն պատմել է, որ նոր թևավոր հրթիռի գործողության հեռահարությունը կազմում է 1650 կմ։

«Paveh» հրթիռն անվանվել է ի հիշատակ իրանական զորքերի, որոնք ընկել են Քուրդիստան նահանգում, հայտարարել է նա:

Հրամանատարը նշել է, որ իրանական բոլոր հրթիռներն այժմ արտադրվում են բարձր ճշգրտությամբ։ Նա հավելել է, որ տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաները իրանական հրթիռների հասանելիության սահմաններում են:

Իրանն ի վիճակի է խոցել ամերիկյան ռազմանավերը 2000 կիլոմետր շառավղով, հայտարարել է գեներալը՝ նշելով, որ ԱՄՆ-ի գերակայությունը սասանվել է Իրանի կողմից նոր հիպերձայնային հրթիռի մշակումից հետո, որը կարող է մանևրել երկրի մթնոլորտից դուրս և խոցել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը:

Իրանցի գեներալը նաև հայտնել է, որ ԻՀՊԿ-ին հաջողվել է մեկ քառորդով նվազեցնել իր հեռահար հրթիռների քաշը, տասնապատիկ անգամ ավելացնել դրանց մարտագլխիկների արդյունավետությունը և կրճատել պատրաստման ժամանակը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ