Последние новости

ՕՐԹԵԶԱՎՈՐՈՒՄ. ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ՈՒ «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ»-Ը ԴԱՐՁՅԱԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ՈՒՆԵՆ

22-ամյա վիրավորում ստացած զինվոր Հայկի պատմությունը

22-ամյա Հայկը մինչև բանակ զորակոչվելը երազել է ֆիլմերում նկարահանվելու կամ մոդելային կարիերայով զբաղվելու մասին: Հաջողել է դրվագներում հայտնվելու հարցում: Քառասունչորսօրյայի ժամանակ, անօդաչուի արկից գլխի հատվածում ստացած վիրավորումից հետո, Տավուշի մարզում ապրող երիտասարդը վերագնահատել է հետագա կյանքը: Իր կամքից անկախ՝ առաջնային են դարձել նորից ոտքի կանգնելը, հաստատուն քայլեր կատարելը և մեկ այլ մասնագիտություն ընտրելը: Հասկացել է, որ ռազմի դաշտից հետո, իրեն նոր պայքար ու անպայման հաղթելու՝ ոտքի կանգնելու կամք է հարկավոր: Համեստ հպարտությամբ ասում է, որ Հայկ Նահապետի անունն է կրում և հուսահատվելու իրավունք չունի: Փոխվել է նաև մասնագիտական կողմնորոշումը. սկսել է խորանալ իրավաբանության մեջ, արդեն բարձրագույն կրթություն է ստանում:

«Եթե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պատերազմները բացառված չեն՝ անկախ սեռից ու տարիքից՝ պարտավոր ենք բոլորս պատրաստ լինել պատերազմի: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր մարդ կարող է իրեն բացահայտել այն ժամանակ, երբ շփոթվում է, հայտնվում անելանելի վիճակում և պետք է ինչ-որ մեկին օգնի: Ինքս իմ մեջ բացահայտեցի, որ ընդհանրապես շփոթվող չեմ: Կարողանում եմ իրավիճակից արագ դուրս գալ այնպես՝ ինչպես պետք է: Եթե ես իմանայի, թե ինչ է սպասում ինձ ռազմի դաշտում՝ կկրկնեի նույնը…առանց մտածելու»,- ասում է Հայկը:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո, վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու նպատակով, ավելի քան մեկ տարի, Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունը հետևողական ջանքեր են գործադրում: Հայկն այդ ծրագրի բուժառուներից է: Նրա և հաջողություն արձանագրած տղաների անցած ճանապարհը ոգևորում է գործընկեր կազմակերպություններին: Եռամյա ծրագիրն ընթացքի մեջ է, տղաներին բնականոն կյանքի վերադարձնելու ջանքերն էլ՝ համառ:

Հայկը փորձում է խոսելու փոխարեն գործել ու կամք դրսևորել. ավելի մեծ արդյունք ստանալու համար, չի սահմանափակվում Տավուշից մայրաքաղաք մեկնալու և «Զինվորի տանը» ֆիզիոթերապիա անցնելու հնարավորությամբ: Այցելում է իր բնակավայրի մարզասրահ՝ վստահ լինելով, որ այդ հարցում ևս ունենալու է անհրաժեշտ աջակցութուն: Իրենց հայրենակցին այստեղ ընդունում են սիրով՝ ծառայության դիմաց գումար չակնկակելով: Նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունն էլ թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում «Զինվորի տանն» իրեն կցված մասնագետ-կինեզիստներից տեսազանգով խորհրդատվություն ստանալ: Իսկ ժամանակակից օրթեզն օգնում է ամուր և ճիշտ ֆիքսել ոտքի անատոմիական դիրքը, թեթևացնել վնասված հոդի, վերջույթների և ողնաշարի ծանրաբեռնվածությունը:

Անպայման հաջողելու՝ Հայկի լավատեսությունը հիմնավորված է. օրթեզի օգնությամբ, ժամանակ առ ժամանակ՝ երբեմն նաև առանց ձեռնափայտի է քայլում: Իր նպատակասլացությամբ արդարացնում է գործընկեր կազմակերպությունների և մասնագետների հույսերը: Դեռ չի մտածում ընտանիք կազմելու մասին. հաջողության է ձգտում նաև մասնագիտացման հարցում:

2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար, Վիվա-ՄՏՍ-ը գործընկեր՝ «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ:

Галерея (7 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "АРЦАХСКИЙ ТИГРАНАКЕРТ" ПРЕДСТАНЕТ ПЕРЕД РУССКОЯЗЫЧНЫМ ЧИТАТЕЛЕМ
    2025-07-01 09:39

    Ещё в мае председатель Общественной организации ДИАЛОГ Юрий Навоян и заведующий кафедрой культурологии, руководитель независимой академической платформы Monument Watch профессор Гамлет Петросян подписали соглашение о сотрудничестве, объединив усилия для мониторинга и научного описания состояния культурного наследия Арцаха. Взаимодействие партнёров привело к другому тематическому сотрудничеству: подписанное между Юрием Навояном и Гамлетом Петросяном новое соглашение относится к изданию исследований материалов раскопок арцахского Тигранакерта на русском языке.

  • ГЕНРИХ ДАНИЕЛЯН: ПОДДЕРЖКА РОССИИ - ЭТО ПРОЯВЛЕНИЕ СТРАТЕГИЧЕСКОЙ ОТВЕТСТВЕННОСТИ
    2025-07-01 09:14

    Прослеживается чёткая стратегия – дестабилизировать Россию как регионального гаранта стабильности и расчистить путь для геополитических амбиций третьих сил, прежде всего Турции и Азербайджана, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян.

  • Мамикон АСЛАНЯН: ФРАНЦИЯ ПОДДЕРЖИВАЕТ ПАШИНЯНА, или ИСТОРИЯ ПОВТОРЯЕТСЯ?
    2025-06-30 10:11

    Когда Франция поддерживает нападки на Армянскую Апостольскую Церковь и репрессии против священнослужителей, это уже не нейтралитет, а явное согласие с происходящим, написал на своей странице в Фейсбук бывший мэр Ванадзора Мамикон Асланян.

  • Артак ЗАКАРЯН: РОССИЯ РИСКУЕТ УСТУПИТЬ РЕГИОН ТУРЦИИ И ДРУГИМ ВНЕШНИМ ИГРОКАМ
    2025-06-30 10:08

    Азербайджан стремительно движется к модели внешней политики, построенной на девальвации отношений с Москвой в пользу Анкары как ключевого партнера в сфере безопасности, экономики и региональной архитектуры, формулы евразийской интеграции Баку подменяет концепцией «тюркского единства», где видит себя неотъемлемой частью наднационального проекта и альтернативой российской политике, написал на своей станице в Фейсбук член Исполнительного органа РПА Артак Закарян. Он убежден, что без стратегического пересмотра своей внешней политики в Закавказье Россия рискует окончательно уступить регион Турции и другим внешним игрокам. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ