Последние новости

Զախարովան «լպիրշություն» է որակել «Կովկաս ներթափանցելու Արևմուտքի փորձերը»

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն ՌԴ հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները։

«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք մշակել են կողմերը Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն», - ասել է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի, հանդես գալով «Սպուտնիկի» եթերում Զախարովան «լպիրշություն» է անվանել Հարավային Կովկաս ներթափանցելու Արևմուտքի փորձերը։ Նրա խոսքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։

«Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ Արևմուտքն ավելի է ակտիվացել»,- ասել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է»։

Մեդիամաքս

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ