ՔԿ․ 44-օրյա պատերազմում զոհված 93 զինծառայողի աճյուն հողին չի հանձնվել
44-օրյա պատերազմում զոհված, դատաբժշկական փորձաքննություններով նույնականացված, սակայն դեռևս չհուղարկավորված զինծառայողների թիվը 93 է։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից։
Կոմիտեն չի պատասխանել մեր այն հարցին, թե նրանցից քանիսն են եղել ժամկետային զինծառայողներ և քանիսն են պատերազմի մեկնել որպես պահեստազորային կամ կամավորական։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն չեն ընդունվել ծնողների կողմից, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։
«Եռաբլուրում» արդեն առանձնացված է այն տարածքը, որտեղ կամփոփվեն տղաների աճյունները։ Այդ հողակտորը պետք է հարթեցվի, պատեր տեղադրվեն, կաթիլային համակարգ ներդրվի, կանաչապատվի, որից հետո այդ մասունքները կհուղարկավորեն։ Յուրաքանչյուր մասունքի կտրամադրվի մեկ գերեզմանատեղիի տարածք, ինչպես մյուս զոհերի շիրիմների դեպքում է։
Դրանց վրա կլինեն փոքրիկ քարեր, որոնց վրա էլ կլինեն խաչեր, և այդ ամենը կանաչ գոտու վրա։ Խաչի տակ կլինի ԴՆԹ կոդ և տվյալ զինծառայողի ծննդյան և մահվան տարեթիվը։ Անուն-ազգանուն չի գրվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».