Последние новости

Թուրքիայի ողբերգությունը գուշակած սեյսմոլոգը նշել է մարտին սպասվող մեգաերկրաշարժի մասին

Մարտին Երկիր մոլորակի վրա տեղի կունենա նոր մեգաերկրաշարժ։ Այդ մասին հայտարարել է նիդեռլանդացի սեյսմոլոգ Ֆրանկ Հուգերբիթսը, որը կանխատեսել էր ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում, գրել է «Российская газета»-ն։

Solar System Geometry Survey (SSGEOS) գիտական ինստիտուտի հաղորդագրությունում, որտեղ աշխատում է գիտնականը, նշվել է, որ մարտի 2-ին և 5-ին սպասվող մոլորակների մերձեցումը կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության։ Երկրաշարժերի շարք կարող է տեղի ունենալ 2023թ. մարտի 3-7-ին։

Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կարող է կազմել 8,5 և ավելի բարձր։

Ինստիտուտում նաև նշել են այն շրջանները, որոնք հայտնվել են այսպես կոչված կարմիր գոտում՝ Ճապոնիայի հարավ, Ինդոնեզիա, Պակիստան, Հունաստան, Պորտուգալիա և Հյուսիսային Ամերիկայի մի մասը։

Ռուսաստանը ևս կա այդ ցուցակում։ Ֆրանկ Հուգերբիթսը կարծում է, որ ավերիչ երկրաշարժ կարող է տեղի ունենալ Կուրիլյան կղզիներում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ