2016 և 2020 թթ. պատերազմների մասնակիցների զբաղվածության ծրագիրը գուցե երկարացվի
Կառավարությունը նախատեսում է երկարաձգել 2016 և 2020 թվականների պատերազմների մասնակիցների համար զբաղվածության ծրագիրը։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել էր դեռ 2022 թվականի աշնանը և ավարտվեց դեկտեմբերի սկզբին։ Այն պիլոտային էր։
Կառավարությունը մի շարք կազմակերպությունների, հիմնադրամների հետ աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր է իրականացրել պատերազմի 1000-ից ավելի մասնակցի համար։
«Մասնակիցների համար արվել են մասնագիտական վերապատրաստման, ներուժի բացահայտման դասընթացներ։ Նման ծրագրերից մեկը կառավարությունն իրականացնում է Շիրակի մարզում, «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։ Այնտեղ հաշմանդամություն ձեռք բերած 130 տղայից ծրագրին մասնակցում է ավելի քան 40-ը, ևս մի քանի տասնյակը ներգրավված է այլ ծրագրերում, իսկ մի մասն էլ ինքնուրույն է աշխատանքի ընդունվել։ Ծրագրի արդյունքներն այժմ ամփոփվում են, նախատեսվում է այն տարածել այլ ոլորտների վրա»,– ասաց Մկրտչյանը։
Ծրագիրը 280 շահառու ունի։ Այժմ քննարկվում են դրա ընդլայնման հնարավորությունները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.