«Ռոսատոմը» Հայաստանին տեխնիկա է մատակարարելու քաղցկեղի ախտորոշման համար
«Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան Հայաստան և Ղազախստան սարքավորումներ է մատակարարելու, որոնք թույլ կտան ռադիոակտիվ իզոտոպներ մշակել քաղցկեղային հիվանդությունների առաջադեմ ախտորոշման համար։ Այս մասին, հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ «Ռոսատոմը» պայմանագիր է ստորագրել նշված երկրներ բժշկական իզոտոպների մատակարարման համար։
Փետրվարի վերջին իզոտոպների առաջին խմբաքանակը մատակարարվել է Երևանի իզոտոպների արտադրության կենտրոնին։ Այն Հայաստանի թվով 6-րդ բուժհաստատությունն է, որտեղ կիրառում են «Ռոսատոմի» ռադիոիզոտոպային արտադրանքը։
Տեխնեցիումի գեներատորներն օգտագործվում են ուռուցքաբանական, սրտաբանական, նեյրոէնդոկրին և այլ հիվանդությունների ախտորոշման համար, այսպես կոչված, միաֆոտոն էմիսիոն համակարգչային շերտագրության պրոցեդուրաների անցկացման ժամանակ։
Ղազախստանում «Ռոսատոմի» «Всерегиональное объединение «Изотоп»» ձեռնարկությունը 2023 թվականին նախատեսում է գալիում-68–ի և գերմանիում-68–ի իզոտոպներ ստանալու համար այսպես կոչված գեներատորներ մատակարարել։
Գերմանիում-68/գալիում-68 գեներատորների օգնությամբ ստացած ռադիոնուկլիդները կիրառվում են քաղցկեղային հիվանդությունների առաջադեմ ախտորոշման համար, մասնավորապես պոզիտրոն–էմիսիոն շերտագրության ժամանակ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.