«Հրապարակ»․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄՈՒՐԱԴՈՎԻ ՄՏԵՐԻՄՆ Է
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում ռուս խաղաղապահների շտաբում երեկ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումն է կայացել: Ի տարբերություն նախորդների, երեկ նաև լուսանկար տարածվեց։ Տեսանք, որ Արցախից Ադրբեջանի հետ բանակցող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Վերջինս Վիտալի Բալասանյանի՝ ԱԽ քարտուղար աշխատելու ընթացքում համանուն անունով վարչությունն էր ղեկավարում ու Վիտոյի հետ մշտապես ներկա էր լինում ադրբեջանցիների հետ հանդիպումներին։ Բալասանյանի պաշտոնանկությունից հետո, կառույցի օպտիմալացման հետևանքով, այս վարչությունը լուծարվել է։ Մարտիրոսյանն ադրբեջանցիների հետ բանակցություններին մասնակցել է խաղաղապահների նախկին ղեկավար գեներալ Մուրադովի միջնորդությամբ, ում հետ նա մտերիմ հարաբերություններ ունի:
Նախ՝ ռուսական բանակում են միասին ծառայել, դրանից բացի, Մարտիրոսյանի որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է։ Վերջինս որոնողական աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել` ռուս խաղաղապահների հետ, ու այդպիսով ավելի սերտացել է նրանց կապը։ Նկատենք, որ երեկվա հանդիպմանը արցախյան բանակցողների շարքերում երրորդ անձ էլ կար, լուսանկարում, սակայն, նրա թևի մի փոքր մասն է երևում: Արցախյան աղբյուրները չեն բացառում, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Կաշենի հանքի սեփականատերը։ Իսկ Ադրբեջանը Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին էր ուղարկել, ով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ծնվել է Մարտակերտում, սովորել է Շուշիի դպրոցում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-08 05:58
СК Армении сообщает, что в связи с гибелью военнослужащего Ваге Арутюняна возбуждено уголовное дело по статье "Доведение до самоубийства по неосторожности".
-
2024-10-08 05:56
В январе-августе 2024 года в Армении родились 21 876 детей, сообщает Статистический комитет республики. За тот же период число смертей составило 17 213. Таким образом, естественный прирост населения составил 4 663 человека, или 2,5 промилле (0,25%). Это меньше, чем за те же месяцы 2023 года (0,36%), но примерно столько же, сколько в январе-августе 2022-го.
-
2024-10-08 05:54
7 октября, накануне встречи глав стран СНГ, министр иностранных дел РА Арарат Мирзоян принял участие в заседании Совета министров иностранных дел стран-участниц СНГ. Об этом сообщает пресс-служба МИД РА.
-
2024-10-08 05:49
В Ереване состоялась презентация книги «Рубен», посвященной всемирно известному меценату, экс-госминистру Нагорно-Карабахской Республики Рубену Варданяну. В настоящее время Варданян в числе других бывших руководителей НКР находится в азербайджанском плену.