1 մլրդ 100 մլն դրամ` մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար
Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար հատկացվել է 1 մլրդ 100 մլն դրամ։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է անհրաժեշտ գումարի հատկացումը 2023թ-ի պետական բյուջեից։
Նույն որոշմամբ անհրաժեշտ բոլոր գնումների գործընթացների պատվիրատուի իրավասությունները հանձնվել են Երևանի քաղաքապետարանին։ Դա նշանակում է, որ գնման պայմանագրերը, դրանցով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ դնելու մասին համաձայնագրերը կնքելու է Երևանի քաղաքապետարանը:
Որոշման համաձայն` կառուցվող «Աջափնյակ» կայարանը պետք է լիարժեք ապահովված լինի բոլոր ատրիբուտներով, հաշվարկային միջակայքերով, երկկողմանի կանոնավոր երթևեկությամբ: Թունելները պետք է ապահոված լինեն արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարման հնարավորություններով։ Իսկ դրանցում քաղպաշտպանության անավարտ օբյեկտները պետք է ավարտին հասցվեն, ինչի համար նախագծում նախատեսվել են անհրաժեշտ շինարարական-մոնտաժային աշխատանքների ծավալներ:
Կառավարության հիմնավորմամբ` գործող մետրոպոլիտենի զարգացումը դեպի Աջափնյակ լուծում է թաղամասում կարևոր սոցիալական հարց հանդիսացող տրանսպորտային խնդիրները, քանի որ թաղամասի բնակչությունը հիմնականում օգտվում է հանրային տրանսպորտից:
Կայարանի կառուցումը հիմնավորվում է նաև Աջափնյակը քաղաքի կենտրոնի հետ կապող ուղիների սակավությամբ, Կիևյան և Դավթաշենի կամուրջները քաղաքային տրանսպորտից զգալի բեռնաթափելու հնարավորությամբ: Կառավարությունը նաև հիշեցնում է, որ Հրազդան գետի ձախ ափին կան փորված մետրոյի թունելներ, ինչը զգալիորեն կհեշտացնի կայարանի կառուցումը: «Դեպի Աջափնյակ զարգացման ծրագրի իրականացումը թույլ կտա ունենալ հարմարավետ արագընթաց էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, որը կմիացնի Հրազդան գետի կիրճով բաժանված Երևանի երկու մասերը, ինչը շատ կարևոր է ռազմավարական տեսանկյունից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարության նիստին ներկա Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նոր կայարանի շինարարությունը կտևի 4 տարի։
«Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կմ։ Մետրոյի կամրջի շինարարությունն այս պահի դրությամբ 2 տարբերակով ենք դիտարկում` երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով տարբերակը, և մոդելի տարբերակը` մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ։ Այս պահի դրությամբ դեռևս վերջնական որոշում չունենք, սպասում ենք ֆինանսական գնահատականներին։ Բայց, որ դիտարժան ու գեղեցիկ կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք»,– ասաց Ավինյանը։
Փոխքաղաքապետը հայտնեց, որ կայարանը տեղակայված է լինելու «Թումո» կենտրոնի մայթին` Հալաբյան– Աբելյան խաչմերուկում։ Շինարարությունն իրականացվելու է բաց տարածքում, փորվածքն արվելու է վերևից, ինչը նկատելի նվազեցնելու է շինարարության ոչ միայն բարդությունը, այլև ֆինանսական արժեքը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.