Արմեն Չարչյանի գործով վկա է հարցաքննվել․փաստաբանը մանրամասներ է հայտնել
Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով երեկ կայացած դատական նիստի ժամանակ հարցաքննվել է մեկ վկա, տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Վկան հստակ հայտնել է, որ Արմեն Չարչյանի կողմից 2021-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ում բժշկական անձնակազմի առաջ ելույթ ունենալու ժամանակ պրոֆեսորը որևէ մեկի ազատ կամքի արտահայտմանը ներազդեցություն չի ունեցել։ Իսկ Չարչյանի խոսքն ամբողջության մեջ ընկալել են որպես բացառապես քաղաքացիական պարտքի դրսևորման անհրաժեշտության համատեքստում»,-գրել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ վկան ասել է նաև, որ իրենց կողմից Արմեն Չարչյանի խոսքը չի ընկալվել որպես ընտրություններին մասնակցելու և կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելու հարկադրանք։
Փաստաբանը նշում է, որ նման բովանդակությամբ ցուցմունքներ դեռևս նախաքննության փուլում տվել են գործով անցնող բոլոր վկաները։ Ըստ Ալեքսանյանի՝ նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».