«ՔՊ»․ Պապիկյանն իր նոր բնակարանը գնել է վարկի միջոցով
Որքանով տեղյակ եմ, գործի հանգամանքներն այսպիսին են․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր նոր բնակարանը գնել է վարկի միջոցով՝ բանկից գումար վերցնելով։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ պաշտոնյան գույքի հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ է։ Հետևաբար նրա գույքի ու եկամուտների մասին հայտարարագիրը հրապարակման ենթակա փաստաթուղթ է։
«Այսինքն՝ յուրաքանչյուրը դրան կարող է ծանոթանալ։ Եթե որևէ մեկը հիմնավոր կասկածներ ունի, եթե որևէ մեկը կարծում է, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, ապա կան իրավապաշտպան կազմակերպություններ և հակակոռուպցիոն կառույցներ։ Կարելի է դիմել այս կառույցներին»,- նշեց Տիգրանյանը։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանը մի քանի ամիս առաջ 5 սենյականոց բնակարան է գնել 168 հազար դոլարով, մինչդեռ դրա շուկայական արժեքը կազմում է մոտ 412 հազար դոլար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 11:14
Представитель армянской общины Вараздат Миносян назначен вице-премьером Абхазии. Соответствующий указ подписал президент Абхазии Бадра Гунба.
-
2025-04-19 11:12
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи прибыл в Рим для второго раунда непрямых переговоров с США, передает Irna.
-
2025-04-19 11:10
Автор лозунга «Народ — не материал для штрафа» оштрафовал народ в несколько раз больше, чем было до него. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.
-
2025-04-19 11:08
Министерство обороны Армении опровергло очередное сообщение оборонного ведомства Азербайджана об обстреле на границе вечером 18 апреля.