Последние новости

«Հրապարակ». ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

Ինչպես հայտնի է, մարտի 1-ին կայացավ Ստեփանակերտ-Բաքու առաջին հանդիպումը։ Ալիևը Մյունխենում խոստացել էր բանակցող նշանակել և նշանակել է Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին։

Ներկա է եղել նաև «Բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի» ղեկավար Մասիմ Մամեդովը։ Հայկական կողմից մասնակցել են Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱԽ նախկին աշխատակից Սերգեյ Մարտիրոսյանը և Կաշենի հանքի տերը։ Ներկա է եղել նաև խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովը։

Թեև «Արցախպրեսը» հաղորդել է, որ «Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադասին և առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին», սակայն հանդիպումն արդյունավետ չի եղել։

Ադրբեջանցիները փորձել են խոսակցությունը տանել «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցերի» ուղղությամբ, հետագայում նման տեղեկատվություն են հրապարակել, սակայն իրականում հայկական կողմը հրաժարվել է քննարկել «քաղաքական հարցեր»՝ նշելով, որ այդ հարցերի քննարկման համար կան հատուկ ձևաչափեր, մեկը Մինսկի խումբն է, մյուսը՝ եռակողմ հանդիպումների ֆորմատը, իսկ իրենք լիազորված են միայն միջանցքի բացման, գազի ու հոսանքի մատակարարման վերականգնման և առավելագույնը՝ Կաշենի և Դրմբոնի հանքերում ադրբեջանական մեկանգամյա շրջայցի կազմակերպման հարցերը քննարկելու։ Ըստ էության, հանդիպումն ավարտվել է զրոյական արդյունքով, և ապագա հանդիպումների մասին էլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

«Հրապարակ»

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ