Последние новости

Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել։ Նիստի ընթացքում լեզվակռիվ է տեղի ունեցել իրավաբանական կոմիտեի նախագահ Անրի Օհանաշվիլու և ընդդիմադիր պատգամավորների միջև, հաղորդում է «Грузия-Online»-ը։

 


«Դու հայրենիք չունես։ Ու՞մ շահերն ես սպասարկում։ Դու հայրենիք չունես։ Դու պետականության զգացում չունես»,-դիմել է Օհանաշվիլին «Աղմաշենեբելու ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեին։

Այդ դրվագից հետո մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Վաշաձեն, դուրս են բերվել նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ օրինագծերի քննարկմանը զուգահեռ խորհրդարանի հարակից տարածքում տեղի է ունենում բողոքի ակցիա։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ