Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԼՈՒԾԵԼ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ադրբեջանը ահաբեկչական գործողություններով ցանկանում է պարտադրել իր օրակարգը, խաղաղության պայմանագրի իրեն ձեռնտու տարբերակը և ազատվել Արցախում ապրող հայերից։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
«Ադրբեջանի արարքը պատերազմական լուրջ գործողություն էր, որը եռակողմ պայմանավորվածության խախտում էր։ Նման գործողությունները պետք է իրական ուշադրության արժանանան միջազգային հանրության կողմից, որովհետև ահաբեկչությունը կարող է դառնալ սովորական երևույթ արդեն բոլոր երկրների համար։ Իրենք երկու տարուց ավելի նման քայլերի են դիմում խուճապ տարածելու համար և տեսնում են, որ հաջողության չեն հասել ու հիմա այլ նպատակ ունեն՝ սպանել, ոչնչացնել, պատերազմի գնալ և այդ պատերազմով լուծել բոլոր քաղաքական խնդիրները։ Կարծում եմ՝ հիմա Ադրբեջանի հեռուն գնացող նպատակը պատերազմի հրահրումն է և նաև Հայաստանը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի կարծիքով՝ Լաչինի փակման հետևանքով Արցախում առաջացած ճգնաժամը ոչ թե հումանիտար է, այլ քաղաքական։ Այն պետք է լուծվի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով։
«Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ իր համար ոչինչ են նոյեմբերի 9- ի փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եվ սա ապացուցելու կարիք էլ չկա՝ մենք շատ պարզ լսում ենք Ադրբեջանի ծրագրերի մասին՝ ութ գյուղեր, Զանգեզուրի միջանցք և այլն»,- ասաց Հակոբյանը։
Հիեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Թշնամու գործողությունների հետևանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:
Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։ Վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 05:11
Дело депутата парламентской фракции «Армения» Артура Саркисяна направили в Ереванский суд общей юрисдикции районов Аван и Нор Норк для применения ареста в качестве меры пресечения. Об этом сообщил депутат фракции «Армения» Гарник Даниелян.
-
2025-07-09 05:08
Надеемся, что скоро будет заключено мирное соглашение между Азербайджаном и Арменией, заявил госсекретарь США Марко Рубио на заседании кабинета президента страны Дональда Трампа.
-
2025-07-09 05:05
Католикос Великого дома Киликийского Арам Первый призвал положить конец ситуации, сложившейся вокруг Армянской Апостольской церкви.
-
2025-07-09 05:02
Группа компаний "Ташир" призывает правоохранительные органы Армении действовать строго в рамках законодательства, исключая любые элементы давления. Об этом говорится в заявлении пресс-службы ГК.