Последние новости

Պուտինն ու Ռայիսին քնարկել են ենթակառուցվածքային նախագծերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կայացել է Պուտինի և Ռայիսիի հեռախոսազրույցը։ Երկուստեք դրական գնահատական է տրվել ռուս–իրանական հարաբերությունների զարգացման մակարդակին և դինամիկային։ Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր` ներառյալ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա շփումները։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ