Последние новости

Երկրաշարժից հետո ծովի մակարդակը բարձրացել է. Իսկենդերունի փողոցները գետերի են վերածվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի արևմուտքում գտնվող Հաթայ նահանգում մարտի 5–ին 4,5 մագնիտուդով հերթական երկրաշարժից հետո Իսկենդերունի փողոցները գետերի են վերածվել։

 

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կիլոմետր հյուսիս։ Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա։

Հաթայ նահանգում անբարենպաստ եղանակային պայմանների մասին օդերևութաբանների կանխատեսումից և նախազգուշացումից հետո մարտի 5–ի ուշ երեկոյան Իսկենդերունի շրջանում փոթորիկ է սկսվել:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ