ԵԱԶԲ-ն 2023 թվականին Հայաստանում կանխատեսում Է ՀՆԱ-ի տեմպերի և գնաճի նվազում
2023 թվականին դրամի փոխարժեքն ու գնաճը Հայաստանում աստիճանաբար կթուլանան։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի 2023 թվականի մակրոտնտեսական կանխատեսման մեջ։
Ըստ բանկի սպասումների՝ արտահանման աճը կզսպվի մեր երկիր արժույթի ներհոսքի (այստեղ տեղափոխված օտարերկրյա քաղաքացիների, հիմնականում՝ ռուսաստանցիների հաշվին) և դրամի ամրապնդման հաշվին: Արդյունքում հայկական ապրանքների գները արտարժույթի վերահաշվարկով նախկինի պես համեմատաբար բարձր կլինեն։ Ներմուծումը, ընդհակառակը, ավելի շահավետ կդառնա։ Ուստի, բանկի ակնկալիքներով, ներմուծումն ավելի արագ կաճի, քան արտահանումը։
Միաժամանակ ակնկալվում է, որ այնուամենայնիվ կպահպանվի արտերկրից, այդ թվում ՝ Ռուսաստանից, դրամական փոխանցումների, ինչպես նաև զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Այսպես, բանկի գնահատմամբ, 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից ժամանած քաղաքացիների թիվն աճել է 2,4 անգամ՝ կազմելով 570 հազար մարդ կամ բոլոր զբոսաշրջիկների ավելի քան 40%-ը։ Ընդ որում իր գնահատման մեջ բանկը չի առանձնացնում, թե նրանց որ մասն է եկել կարճաժամկետ, իսկ որ մասն է մնում հետագայում երկարաժամկետ բնակության (այդ տվյալները դժվար հաշվարկելի են)։
Այս գործոնների արդյունքում, ըստ բանկի սպասումների, դրամի բարձր արժեքը 2023 թվականին կպահպանվի, բայց աստիճանաբար կնվազի։ Եթե վերջին երկու-երեք ամիսներին դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը գտնվում է 395-400 մակարդակի վրա, ապա 2023 թվականի միջին տարեկան արժեքը սպասվում է 438, իսկ 2024 թվականին՝ 465։
Առաջին եռամսյակի արդյունքներով գնաճը, ԵԱԶԲ-ի գնահատականներով, կկազմի մոտ 7,2 տոկոս, փետրվարին գնաճը կազմել է 8,1 տոկոս:
Պահանջարկի զսպման և տոկոսադրույքների աճի քաղաքականության շնորհիվ, որը վարում է Հայաստանի Կենտրոնական բանկը, 2023–ի վերջին սպասվում է գնաճի դանդաղում մինչև 4,6%, իսկ 2024-ի վերջին՝ մինչև 3,3%: Դրան կնպաստի պարենամթերքի համաշխարհային գների կայունացումը։
Գների վրա հակագնաճային ազդեցություն են ունենում հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումը և ներմուծվող ապրանքների նկատմամբ արտաքին գնային ճնշման թուլացումը։
ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ 2022 թվականը Հայաստանը կփակի 12,5% ՀՆԱ-ով՝ շինարարության և դրան ուղեկցող արդյունաբերության հետճգնաժամային ակտիվության, ինչպես նաև օտարերկրացիների (հիմնականում՝ ռուսաստանցիների) երկարաժամկետ բնակության համար ներհոսքի հաշվին։ Միևնույն ժամանակ, 2023 թվականի կանխատեսումը կազմում է 4,2%, 2024-ին՝ 4,3%:
Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2023 թվականի հունվարին աճել է 10,5%-ով (դրանից մեկ ամիս առաջ՝ 12,8%)։ Տնտեսական ակտիվության աճի աստիճանական դանդաղման միտումը պահպանվել է ընթացիկ տարվա սկզբին։
Դա, ըստ ԵԱԶԲ-ի վերլուծաբանների, պայմանավորված է հիմնականում ծառայությունների և առևտրի ոլորտների դինամիկայով՝ հունվարին համապատասխանաբար 25,9% և 17,7% (դրանից մեկ ամիս առաջ՝ 27,9% և 23,9%), ինչը վկայում է երկրում պահանջարկի աստիճանական կայունացման մասին: Միևնույն ժամանակ, շինարարական հատվածի շրջանառությունը հունվարին արագացել է մինչև 12,2%՝ մեկ ամիս առաջվա 7,3%-ից հետո։
Արտահանման բարձր ցուցանիշները ընթացիկ տարվա սկզբին նույնպես պահպանվել են. մատակարարումների արժեքային ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2,3 անգամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-22 15:59
Лидер движения «Священная борьба», архиепископ Баграт Галстанян проводит большое собрание в спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am