Последние новости

ԱԷՄԳ․ Իրանը համաձայնել է իր միջուկային օբյեկտներում դիտարկման և ստուգման անցկացմանը

Թեհրանը համաձայնել է, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը սկսի Իրանի միջուկային օբյեկտներում դիտարկում և ստուգում անցկացնել: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

«Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամի հետ քննարկումներից հետո կարող եմ հայտնել, որ Իրանը համաձայնել է, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը սկսի դիտարկման և ստուգման աշխատանքները, որոնք անհրաժեշտ են ԱԷՄԳ-ի առաքելության կատարման համար», - ասել է Գրոսսին։

Նրա խոսքով՝ այդ ձեռքբերումը շատ կարևոր կլինի, քանի որ դա թույլ կտա ԱԷՄԳ-ին անցնել նոր պայմաններին, որոնք անհրաժեշտ են այն դեպքում, երբ Իրանը սկսի կատարել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ