Последние новости

Արցախի պաշտպանության բանակը ոչնչացրել է առնվազն 7-8 ադրբեջանցի ահաբեկչի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի պաշտպանության բանակը ոչնչացրել է առնվազն 7-8 ադրբեջանցի ահաբեկչի՝ Արցախի Հանրապետության տարածքում իրականացրած հարձակումից հետո։

 


Նշենք, որ մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանցի ահաբեկիչները հարձակվել էին Արցախի Հանրապետության տարածքով երթեւեկող Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը և լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը զոհվել են, իսկ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը՝ վիրավորվել։

Դեպքը տեղի է ունեցել «Խայփալու» կոչվող տեղանքում, ինչից հետո Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են ընթացել: Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել: Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում թշնամին զոհեր է տվել ու հետ քաշվել, տարածքային կորուստներ չունենք:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե երկու կորուստ են ունեցել՝ հրապարակելով նրանց անունները՝ Շահրիման Ալիբեյլի և Էշգին Հուսեյնով։

Մինչդեռ ոնչնչացված ադրբեջանցի ահաբեկիչների թիվն ավելի շատ է։

Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած տեսանյութից ևս երևում է, որ ոչնչացված դիվերսանտների իրական ու Բաքվի հրապարակած թվերը, մեղմ ասած, չեն համապատասխանում. Տեսանյութում ավելի շատ մարմիններ են երեւում։

Ըստ տելեգրամյան տարբեր ալիքների ու սոցկայքերի օգտատերերի՝ Արցախի տարածքում իականացրած ահաբեկչական գործողություններին համարժեք հակազդեցության քայլեր ձեռնարկելով Արցախի պաշտպանության բանակը ոչնչացրել է առնվազն 7-8 ադրբեջանցու։

Ադրբեջանական մեդիան սկսել է աստիճանաբար հրապարակել ոչնչացված, բայց գաղտնի պահվող դիվերսանտների անունները՝ արդեն վաղուց հայտնի սցենարներ հորինելով։ Caliber-ը, օրինակ գրում է, թե ադրբեջանական ԶՈՒ զինծառայող Քյամրան Նամիզ Հուսեյնովը, իբր, ականի վրա պայթել ու մահացել է։

Հավանականությունը, որ Հուսեյնովը մարտի 5-ին ոչնչացված դիվերսանտներից մեկն է, բավականին մեծ է։ Սպասենք, որ առաջիկայում կհրապարակվեն նաեւ մյուս ահաբեկիչնեպի անունները։

«Փաստինֆո»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ