Последние новости

Արկադի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ԱԶԳԸ ՊԵՏՔ Է ԵՐԱԶԱՆՔ ՈՒՆԵՆԱ ԵՎ ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԳՆԱ ԴՐԱՆ

Ադրբեջանցիներն ունեն հստակ քաղաքականություն, նպատակ և ունեն պետական գաղափարախոսություն, որը անկախ ամեն ինչից իրենք կատարում են: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՊԲ առաջին հրմանատր Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախում ադրբեջանցիների կողմից իրականացված դիվերսիոն գործողությանը:

«Երեկվա սպանությունները լինելու էին, անկախ նրանից, բանակցություններ կան, թե ոչ: Դա կարող էր ընդամենը լինել մի քանի օր առաջ կամ հետո: Այսինքն կապել դա հենց բանակցությունների հետ, պետք չէ: Կարող է բանակցություններում ինչ-որ բան այն չի եղել, արագացրել են, բայց որ դա պետք է լիներ, դա միանշանակ է»,-ասաց Կարապետյանը:

Դիտարկմանը, որ արցախյան կողմը հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ բանակցությունները կառուցողական են եղել, նա արձագանքեց. «Մենք ինչ-որ պատրանքների մեջ ենք, որ ինչ-որ լավ բան կանեն: Ես բազմիցս ասել եմ, որ թուրքերն ունեն հստակ ծրագիր, որը մենք չունենք: Մենք սկի երազանք էլ չունենք որպես ազգ: Իրենք դա ունեն և ուղիղ գնում են դրան: Ուզում ես, թե չես ուզում, կխոսես իրենց հետ, թե ոչ, կգնաս կպաչես, թե ոչ, իրեն դա չի հետաքրքրում: Ինքը որ քեզ նայում է, զոհ է տեսնում, որի վրայով պետք է անցնի, և դա անում է: Հաագայի դատարանը որոշում է կայացրել, ազդե՞ց իրենց վրա, չազդեց: Նույնիսկ եթե գնանք իրենց առաջ չոքենք, դա էլ չի ազդելու: Ես ուզում եմ, որ ազգը սա հասկանա, որ ինքը պետք է երազանք ունենա և անկախ ամեն ինչից գնա դրան, ու չնայի աջուձախ, որովհետև հենց նայում է աջուձախ, ոտքերը թուլանում են: Դեռ Նժդեհն է ասել՝ հաղթանակի տաճարը մեջդ պետք է կառուցես, այսինքն մտքերդ պետք է այդ հաղթանակի վրա լինի: Եթե դա չեղավ՝ ինչ ուզում ես բանակցիր»:

Ինչ վերաբերում է Հաագայի միջազգային դատարանի որոշմանը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, սակայն մինչ օրս միջանցքը փակ է, Արկադի Կարապետյանն ասաց. «Իրար պաս տալով խաղում են: Ռուսները թուրքերին լիցենզիա են տվել « на отстрел»: Էն կողմերից էլ են նույն լիցենզիան տալիս: Մենք պետք է դա հասկանանք, կուռ լինենք, մեր կյանքի մեջ մեր կամքը պետք է լինի: Եթե դա չկա, եթե սին բաների վրա է մեր հույսը, ոչինչ չի լինելու; Եթե մեր բոլոր մտքերը նույնը լինեն ու մի մեխի խփեն, տեսեք, թե ոնց է փոխվելու իրավիճակը: Եթե դու քո հայրենիքի համար չես կռվում, ուրիշը ինչի՞ պետք է գա, կռվի: Տարրական բաներ եմ ասում: Եթե դու քո տան համար ոչինչ չես անում, հարևանը հո չի՞ գալու անի, դու պետք է անես: Եթե մենք մեր փայը անենք, մնացածը Աստված տալու է, հաղթանակ էլ է տալու, թշնամուն էլ է պատժելու՝ մեր ձեռքով, իհարկե»:

Նա հիշեցրեց, որ 1990-ականների պատերազմի ժամանակ էլ Արցախը 4 տարի շրջափակման մեջ է եղել, սակայն հաղթանակ է տարել. «Քանի որ ճիշտ դասեր չենք քաղել, նորից է նույն վիճակի մեջ ընկել: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Եթե չես ուզում այդ շրջապտույտից դուրս գալ, հա էլ տենց պտույտ ես տալու: Մենք այն ժամանակ համախմբվեցինք, աջուձախ գլուխներս պատերին տալով հասկացանք, որ պետք է զինված պայքար անենք, ուրիշ ելք չկա: Նույնն էլ հիմա է, իրենք կրակում են, դու էլ պետք է կրակես»,-ընդգծեց Կարապետյանը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ