Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄԵԿ ՓԱՄՓՈՒՇՏ Է ՄՆԱՑԵԼ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԱԿՈՑԻ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանին (ՀՀ վարչապետ - խմբ.) իշխանության են բերել, որպեսզի նա հանձնի Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխի դեպի Թուրքիա՝ լինի դա պատերազմի, քաոսի կամ այլ միջոցով։ Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանը կհեռանա, երբ որ ավարտի իր ծրագիրը. «Սակայն մենք չպետք է դա թույլ տանք, չի կարելի շեղվել ազգային գաղափարներից»,- հավելեց նա։
Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի մասով Շարմազանովը որևէ դրական հեռանկար չի տեսնում, իսկ Ադրբեջանի կիրակնօրյա դիվերսիան անվանեց Փաշինյանի կառավարության հերթական ֆիասկո, ինչպես նաև Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղը կլանելու, պանթուրքիզմի ծրագրերն իրականացնելու և տարածաշրջանում հայկական գործոնը վերացնելու ինդիկատոր։
Ըստ ՀՀԿ մամուլի քարտուղարի՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը Փաշինյանին որպես նվեր են տեսնում և փորձում են Հայաստանից ու ԼՂ-ից վերցնել առավելագույնը, հնարավորության դեպքում՝ ամեն ինչ։ «2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը համաձայնեց Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Սա չհերքվեց հենց Հայաստանի իշխանությունների կողմից, և Լավրովը նույնպես խոսեց այս մասին։ Սա դավաճանության ակտ է և 2018 թվականին սկսվածի շարունակությունը։
Ալիևը (Ադրբեջանի նախագահը - խմբ.) Մյունխենում ասաց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող որևէ կարգավիճակ ունենալ, Նիկոլը, որը նախկինում խոսում էր հպարտ արտաքին քաղաքականության մասին, ոչինչ չպատասխանեց սրան և հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքներին։ Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ հանդիպմանը, փոխանակ խոսելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, նա կրկին խոսեց միայն մարդու իրավունքների ու անվտանգության մասին։ Նիկոլն, ըստ էության, խոսում է կարգավիճակի մասին, որն ավելի ցածր է, քան 1988-ի ԼՂԻՄ-ի կարգավիճակը»,- նկատեց ընդդիմադիրը։
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները հանձնել են Լաչինը, Սուսը և Աղավնոն այն պատրվակով, որ Բաքուն չէր պահանջում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», բայց կարճ ժամանակ անց Ադրբեջանը սեպտեմբերյան ագրեսիան իրականացրեց և օկուպացրեց Հայաստանի տարածքները։ «Նիկոլը Հայաստանը «Պոբեդա» մակնիշի մեքենայից վերածեց թուրքական ինքնագլորի։ Թեև նա 2020 թվականին ասել էր, որ Թուրքիան ցանկանում է նոր Հայոց ցեղասպանություն իրականացնել։ Իսկ դրանից հետո ի՞նչ է փոխվել»,- եզրափակեց նա։
ԼՂ իշխանությունները նույնպես ձեռքերը լվանում են անկախության հարցից
Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանությունները, ինչպես և Նիկոլը, ձեռքերը լվանում են ԼՂ անկախության հարցից,- ասաց Շարմազանովը։
Նա հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքերն այն մասին, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է քննարկել ինտեգրումը, ապա ազատ է դա անելու հարցում։
Նրա համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը քննարկման ենթակա չէ։ «Էլ ո՞նց է լինում դավաճանությունը։ Ինչպե՞ս կարելի է անցնել կարմիր գծերը»,-տարակուսանք հայտնեց Շարմազանովը։
Քաղաքական գործիչը վստահություն հայտնեց, որ այդ հայտարարությունները ենթակա են քրեական պատասխանատվության։ «Ինտեգրման մասին երկխոսությունը ադրբեջանա-թուրքական հերթական օրակարգն է։ Հայ-ադրբեջանական հակամարտության մեխը ղարաբաղյան հակամարտությունն ու Ադրբեջանում հայերի ջարդերն են։ Ինչպե՞ս կարելի է գնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ չլուծելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Լեռնային Ղարաբաղի նախագահի հայտարարությունները Նիկոլի քաղաքականության արդյունքն են, որը մեզ քննադատում էր փոխադարձ մեղադրանքներում»,-նշեց Շարմազանովը։
Նա հիշեցրեց, որ նույնիսկ ամենածանր պահին՝ 1992 թվականին, Ադրբեջանի հետ ինտեգրման մասին ոչ մի խոսակցություն չի եղել։ «Ինչո՞ւ է մարդը, որը 1990-ականներին պայքարել է Լեռնային Ղարաբաղի համար, այսօր ասում է, որ տարբերություն չկա, թե ում հանքն է լինելու Լեռնային Ղարաբաղում։ Էլ ի՞նչ տեսք ունի Հուդան: Այդ դեպքում նա պայքարել է դրա համար»,-ասաց նա։
Նա համոզմունք հայտնեց, որ եթե Լեռնային Ղարաբաղը հանձնեն, ապա Հայաստանում էլ կհայտնվեն ուժեր, որոնք կոչ կանեն նրան միանալ որևէ երկրի։
Ազգային ընդդիմությունը չի հաջողել իր նպատակներում
Ադրբեջանի նախագահ Ալիևը շտապում է, քանի որ հասկանում է, որ ժամանակն իր դեմ է աշխատում, քանի որ Նիկոլ Փաշինյանի (ՀՀ վարչապետ - խմբ.) վարկանիշն ընկել է պատմական ցածր մակարդակի, և նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո նա այդքան ցածր վարկանիշ չուներ,- ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը։
Նա հավելեց, որ այս մասին գիտեն նաեվ Ադրբեջանում, Թուրքիայում, Արեվմուտքում, այլ հարց է, որ ընդդիմության մեջ չկա ավելի բարձր վարկանիշ ունեցող ուժ։ Նրա կարծիքով քաղաքական գործչի ցածր վարկանիշն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «որքան հնարավոր է շուտ հանձնել Լեռնային Ղարաբաղը»։
Կառավարության ներկայիս ղեկավարի միակ հենարանը Շարմազանովն անվանեց ուժայիններին ու իր քաղաքական թիմին։ «Դա երևում էր նաև Դիմադրության շարժման գործողությունների ժամանակ։ Ուրիշ բան, որ ընդդիմությունը, այդ թվում՝ և մենք, մարտավարական սխալ թույլ տվեցինք։ Եթե Նիկոլն իսկապես հրաժարական տա, ապա 1 տոկոս ձայն էլ չի հավաքի։
Նրան աջակցում են միայն Էրդողանն ու Ալիևը, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանությունից ղարաբաղյան կլանի հեռացման գործում։ Միաժամանակ, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն հերքել այս պնդումը։ Նախկինի ստվերի հետ պայքարում են միայն Նիկոլն ու Ալիևը։ Ոչ թե Նիկոլը հաղթեց նախկիններին, այլ աշխարհաքաղաքական ուժերը»,- ընդգծեց ՀՀԿ մամուլի քարտուղարը։
Այս պայմաններում ընդդիմությանը, ըստ նրա, մնում է համախմբվել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին փրկելու գաղափարի շուրջ։ Նա դժգոհություն հայտնեց այն մարդկանցից, ովքեր քննադատում են և Նիկոլ Փաշինյանին, և «նախկիններին»։ «Չի կարելի հավասարեցնել և Շուշին ազատագրողներին և Լեռնային Ղարաբաղը հանձնողին։ Դա արդար չէ։ Միգուցե դուք ցանկանում եք ձեր ճանապարհը հարթել կամ հանձնարարություններ եք կատարում, բայց այդպես չի լինում: Հայաստանի ընդդիմությունը բազմազան է։ Նիկոլի հետ հանդիպողներն էլ են իրենց ընդդիմություն անվանում, չնայած իրականում ընդդիմության ընդդիմությունն են»,- ասաց Շարմազանովը։
Նա արձանագրեց, որ ազգային ընդդիմությունը չի հաջողել իր նպատակներում՝ միաժամանակ կոչ անելով չհիասթափվել և աջակցել Լեռնային Ղարաբաղի հայությանը անկախության համար պայքարում։
«Հայ ժողովրդին մեկ փամփուշտ է մնացել մեկ քաղաքական կրակոցի համար»,- եզրափակեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Հայաստանի վարչապետը իշխանության մնաց բացառապես Մոսկվայի բարեհաճության արդյունքում
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ -խմբ.) իշխանության մնաց բացառապես պաշտոնական Մոսկվայի բարեհաճության արդյունքում,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Միեվնույն ժամանակ նա պարզաբանեց, որ ինքը Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների կողմնակից է ՝ հավաստիացելով, որ այլընտրանք է Անկարան։
«Ռուսաստանը մեղավո՞ր չէ, որ Նիկոլն իրեն խաբեց կամ որ Նիկոլն այսօր իշխանության է», –հռետորական հարց հնչեցրեց նա։ Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը բունկերում էր թաքնվել, իսկ հետո մեկնեց ՌԴ և շնորհակալություն հայտնեց Պուտինին, որը Նիկոլի հետ հանդիպմանը հայտարարեց․ «Դու լեգիտիմ ես և կատարեցիր քո տված բոլոր խոստումները»։
«Հայտնի չէ, թե ինչ է Փաշինյանը բանավոր խոստացել։ Հնարավոր է Ալիևին (Ադրբեջանի նախագահ-խմբ․) է խոստացել և Պուտինի հետ հանդիպմանն է խոստացել և Եվրախորհրդի ղեավար Միշելի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը», – ընդգծեց ՀՀԿ մամուլի քարտուղարը։
ՀՀԿ-ն չի քննարկել Երևանի քաղաքապետի ընտրությունների հարցը
Մեր կուսակցությունը դեռ չի քննարկել Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա վստահեցրեց, որ անգամ այդ թեմայով խոսակցություններ չեն եղել։ «Պետությունը քանդվում է, Նիկոլ Փաշինյանը նվաստացնում է երկիրը։ Ուստի Երևանի ավագանու ընտրություններն ինձ համար երկրորդական օրակարգ են։ Կա միայն մեկ օրակարգ՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի պահպանումը, Փաշինյանի հեռացումը»,-նշեց Շարմազանովը։
News.am-ի նյութերով
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".