ԱՆՁՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՂՈՍԿԵՑ ԳԱՂՏԱԳՈՂԻ։ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ՝ ՕՐԵՆՔԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ…
Բռնապետությունը սկսվում է տեղական իշխանության լիազորությունների վերացումից
Վերջին քառօրյայի ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Թվում է, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, այդ օրենքում մշտապես ինչ-որ բան փոխում են, ոչ ոք առանձնապես խորամուխ չի լինում այդ փոփոխությունների բովանդակության մեջ։ Մինչդեռ հենց այս փոփոխություններն ու լրացումներն են, որ ավարտին հասցրեցին մեկ անձի բացարձակ բռնապետության արմատավորման գործընթացը. կառավարման այս ձևը անցած դարում բնութագրում էին որպես անձնիշխանություն: 21-րդ դարում կառավարման այդ եղանակն անցյալի գրկում է մնացել ամենուր, բացի Հայաստանից։ Մեր երկրում մեկ անձի և նրա ընտանիքի անդամների բացարձակ իշխանությունն օրըստօրե ավելի խորն է արմատավորվում։
«Դատախազության մասին» գործող օրենքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ օրերս ընդունված օրենքով, ըստ էության, չեղարկվեցին տեղական իշխանության ինստիտուտները և նրանց լիազորությունները: Ինչպես դեպքերի մեծամասնության պարագայում, այնպես էլ այս անգամ ժողովրդավարության հիմքերի վրա հարձակումը դուրս մնաց քաղաքականացված հանրության ուշադրությունից։ Արտահայտվեց միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը…
Այսուհետև դատախազությունը լիազորություն ստացավ ի պաշտպանություն համայնքների շահերի դատական հայցեր ներկայացնել տեղական մակարդակի այն ղեկավարների դեմ, ովքեր որոշում կկայացնեն այս կամ այն օբյեկտի օտարման մասին։ Մարզային դատախազը, բնականաբար՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համաձայնությամբ, կարող է ցանկացած պահի դատարանում վիճարկել կոնկրետ անձանց օգտին, օրինակ, զբոսայգիների, մանկապարտեզների և համայնքային սեփականության այլ օբյեկտների օտարման որոշումը։ Թվում է, թե ոչ մի վատ բան տեղի չի ունեցել, մանավանդ եթե հաշվի առնենք մեծ թվով խախտումները, որոնցով ուղեկցվում է համայնքային սեփականության օտարումը, բայց դա՝ միայն առաջին հայացքից։
Շտկումներ կատարելով «Դատախազության մասին» օրենքում՝ իշխող ռեժիմի պարագլուխը հնարավորություն ստացավ միանձնյա վերահսկել համայնքային ողջ սեփականությունը՝ ընդհուպ մինչև վերջին հավանոցը։ Այսուհետ մարզերի դատախազությունը կհետևի օբյեկտների օտարման վերաբերյալ տեղական իշխանության բոլոր որոշումներին, բանը կհասնի նաև հողամասերին։ Հիշեցնեմ, որ համայնքների ղեկավարները նման որոշումներ ընդունում են ոչ այլ կերպ, քան ավագանու քվեարկությամբ։ Ներկայիս տեսքով օրենքը հնարավորություն է տալիս մարզի դատախազին՝ գլխավոր դատախազի հավանությամբ, դատական հայցի միջոցով վիճարկել ավագանու ցանկացած քվեարկություն։ Դատարանները, դատախազի հետ հարաբերությունները չփչացնելու համար, ամենայն հավանականությամբ, հակաօրինական կհամարեն համայնքային ավագանիների որոշումները, եթե դրանք հակասեն ՔՊ տեղական բջիջների շահերին։ Բռնապետությունը, որպես կանոն, սկսվում է տեղական իշխանության լիազորությունների վերացումից։ Սա հենց այդ դեպքն է:
Այսուհետ Երևանի ողջ գույքը Վարդապետյանի ձեռքում է
Դատախազության հայցից հետո ցանկացած սեփականություն կվերադարձվի համայնքին։ Արդյունքում օտարման ենթակա կլինի համայնքային միայն այն սեփականությունը, որը կցանկանան սեփականաշնորհել ՔՊ տեղական ստորաբաժանումների անդամները կամ նրանց մերձավոր ազգականները։ Այս ամենի մեջ կա նաև լուսավոր կետ. մինչև մայրաքաղաքային ընտրություններ Փաշինյանը դե յուրե զրկեց Երևանի գործող և ապագա քաղաքապետերին մայրաքաղաքի անշարժ գույքը տնօրինելու հնարավորությունից։ Այսուհետ Երևանի ողջ ունեցվածքը գտնվում է գլխավոր դատախազ Վարդապետյանի վերահսկողության տակ, որը, ինչպես հայտնի է, սարի պես պաշտպան է կանգնած ռեժիմի պարագլխի անձնական շահերին։
Առանց Փաշինյանի համաձայնության այլեվս մի նստարան անգամ չի հատկացվի որևէ մեկին որպես սեփականություն, եթե այն նշված է որպես մայրաքաղաքային համայնքի սեփականություն։ Այսուհետ բոլոր պահանջները պետք է ներկայացվեն ոչ թե մայրաքաղաքի պետերին, այլ անձամբ Փաշինյանին, քաղաքապետերն արդեն ոչինչ չեն վճռում... Մարզերում դատախազները կվերահսկեն համայնքապետերին, ինչը, սկզբունքորեն, այնքան էլ վատ չէ, եթե հաշվի չառնենք այն, որ օրենքի կիրառումը գործնականում կամրապնդի ռեժիմի հիմքերը՝ ամենի ու ամենքի նկատմամբ պարագլխի ու իր կուսակցության բացարձակ իշխանության առումով։
Հիշեք, պարոնայք, 2023թ. մարտին Հայաստանում փաստացի չեղարկվեց տեղական ինքնակառավարման ինստիտուտը՝ ցանկացած հասարակության ժողովրդավարական կառուցվածքի հիմքը։ Դա արվեց կոռուպցիայի կանխարգելման սոուսի տակ, իսկ արդյունքում տեղական ինքնակառավարման ինստիտուտը դե յուրե ամբողջությամբ անցավ դատախազության, իսկ դե ֆակտո՝ ռեժիմի պարագլխի անձնական վերահսկողության տակ։ Անձնիշխանությունը «ժողովրդավարության բաստիոնում» բնավ նոր երևույթ չէ, բայց այսուհետ այն օրենսդրական ամուր հենք ստացավ։
Չարժե զարմանալ, եթե քաղաքական ուժերը չմասնակցեն հաջորդ տեղական ընտրություններին։ Ինչո՞ւ ընդհանրապես ձևավորել համայնքային խորհուրդներ, եթե դրանք ոչինչ չեն վճռում, իսկ նրանց ցանկացած որոշում կարող է վիճարկվել մարզի դատախազի կողմից, եթե դա համաձայնեցված չէ Փաշինյանի կամ ՔՊ-ի տեղական բջջի հետ։
Վերաբաշխում
Հանուն արդարության պետք է նշել, որ տեղական իշխանությունների նկատմամբ դատախազության վերահսկողություն հաստատելու փորձեր ձեռնարկվել են նաև նախկին ղեկավարների օրոք, բայց դրանք աջակցություն չեն ստացել օրենքի մակարդակով հենց տեղական ինքնակառավարման՝ ժողովրդավարական հասարակարգի հիմքի նկատմամբ ոտնձգության անթույլատրելիության պատճառով: Մեր հասարակարգը հեռու է ժողովրդավարությունից, իսկ օրենքի փոփոխությունները կհանգեցնեն սեփականության ճղճիմ վերաբաշխման։
Այսուհետ իշխանության բոլոր մակարդակներում որոշումները կկայացվեն հետևյալ սկզբունքով. եթե օտարումը տեղի է ունենում ՔՊ անդամների օգտին կամ Փաշինյանի անձնական կարգադրությամբ, ապա գլխավոր դատախազն ու մարզերի դատախազները տեղից չեն շարժվում, իսկ եթե այդ օտարումն իրականացվում է այլ անձանց օգտին, ապա դա անմիջապես անօրինական են ճանաչում դատարանի որոշմամբ: «Պետական շահ» և «համայնքային շահ» հասկացությունների տարբերության մասին հիշատակելն անգամ ծիծաղելի է։ Վարդապետյանին հաջողվեց մխրճվել տեղական ինքնակառավարման համակարգի մեջ, այսուհետ համայնքները ղեկավարելու են ոչ թե «ինքնակառավարվող» ընտրովի մարմինները, այլ մարզերի դատախազները՝ Վարդապետյանի գլխավորությամբ, որպեսզի համայնքային սեփականությունը օտարման դեպքում անցնի Փաշինյանի կուսակցության անդամների վստահելի ձեռքը…
Պարզ ասած՝ այս երևույթը կոչվում է «վերաբաշխում»։ Փաշինյանը վերափոխեց ժողովրդավարությունը երկրի և ժողովրդի նկատմամբ մեկ մարդու ու մեկ կուսակցության անձնիշխանության և բռնապետության…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 10:45
На прямой вопрос "Вы и Акоп Асланян подпишитесь под инициативой импичмента Пашиняну?" бывший член фракции ГД Овик Агазарян дал такой же прямой ответ "нет". Такова истинная цена его предыдущему заявлению о том, что по итогам следующих выборов Пашинян не должен стать премьер-министром. На самом деле, Агазарян способствует воспроизводству ГД и Пашиняна словом и делом. Состоявшееся на днях выступление в студии Общественного телеканала подтвердило, что исключенный с позором из ГД Агазарян занимается дискредитацией оппозиции по заданию властей. В противном случае ему грозит арест.
-
2025-06-16 09:32
Самым громким скандалом прошлого лета, как известно, стало посещение Пашиняном территориального подразделения ГД в Капане. Главарь правящей верхушки выслушал претензии рядовых партийцев относительно поведения местных руководителей ГД и устроил скандальную разборку. Сведения о ней за считанные часы достигли столицы. Гнев Пашиняна был направлен против руководителя ячейки Нарека Давтяна. Пашинян настоял на том, чтобы Давтян покинул руководящую партийную должность, он хотел, чтобы Давтяна исключили из партии, однако за него вступился марзпет Сюника Роберт Гукасян.
-
2025-06-16 09:07
На днях во дворе во дворе церкви "Сурб Григор Лусаворич" в Ереване уже появились первые провокаторы. Судя по всему, Пашинян отдал негласный приказ провоцировать стычки со священниками, но обо всем по порядку. Один из верных соратников Пашиняна Бабкен Тунян как-то объявил с трибуны парламента, что его сосед Погос не вправе решать вопрос наличия или сворачивания АЭС. Спешу сообщить, что мой сосед Погос уже написал письмо Пашиняну, предложив свою кандидатуру в состав группы, которая призвана координировать действия по отлучению от сана Католикоса Всех Армян и организации новых выборов. На днях Пашинян объявил: "Армянская Апостольская Святая Церковь будет возвращена Иисусу Христу и армянскому народу!". Процесс пошел. Церковь народу будут возвращать члены тоталитарных сект и ЛГБТ-сообщества!
-
2025-06-13 10:13
Как уже сообщалось, власть прибегла к укрупнению общины Вагаршапат с видом на досрочные выборы совета, которые состоятся 16 ноября. Прогнозы о том, что укрупнение Вагаршапата за счет общины Хой носит сугубо политический характер, косвенно подтвердил на днях сам марзпет Армавира Аргишти Мехакян.