«ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄ»․ ՍԱՏԱՆՈՎՍԿԻՆ՝ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ՆՇԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտնի է, որ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում գնդակոծել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ մեքենան, ինչի հետևանքով զոհվել է Արցախի ոստիկանության երեք աշխատակից, ևս մեկը հրազենային վիրավորում է ստացել:
Ադրբեջանի կողմից ագրեսիայի փաստը մատնանշել են նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարությունները։
Հատկանշական է, որ ադրբեջանցիների դիվերսիան նշանավորվեց նաև մեկ այլ իրադարձությամբ։ Մասնավորապես, սոցցանցերում հայտնվեց լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դիվերսիայից հետո խաղաղապահներին ցույց տալիս «գորշ գայլերի» նշանը։
Թուրք ազգայնականների ծայրահեղ արմատական կազմակերպության նշանն ավելի վաղ խաղաղապահներին ցույց էին տալիս իրենց «բնապահպաններ» անվանող Ադրբեջանի կառավարության գործակալները, որոնք գրեթե երեք ամիս շրջափակման մեջ են պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի: Նույն նշանը հայ համայնքի ներկայացուցիչներին ցույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ուրուգվայ կատարած այցի ժամանակ։
«Ինձ այս թեմայով անընդհատ փորձում են շանտաժի ենթարկել ադրբեջանցի ազգայնականները, փորձում են սպառնալ ընտանիքին։ Նրանք ուղղակի հիստերիայի մեջ ընկան այն բանից հետո, երբ մենք դա քննարկեցինք Սոլովյովի մոտ եթերում։ Հավանաբար, կրկին նրանց մոտ հիստերիա է։ Հավանաբար, հոգեկան հիվանդ մարդկանց մոտ գարնանային սրացում է տեղի ունենում։ Գարուն է, մարտ է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Նա հիշեցրեց նաև այն միջադեպի մասին, երբ մարդիկ, ովքեր իրենց բնապահպաններ են անվանում, վազում էին ռուս խաղաղապահների առջև։
«Մեկն ընդհանրապես խեղդեց սպիտակ աղավնուն»,-նկատեց Սատանովսկին:
Արևելագետը կարծում է, որ Թուրքիան երկրաշարժից հետո ամենևին չի թուլացրել ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ։
«Նույնիսկ եթե Հայաստանում կարծում են, որ այդ ուշադրությունը թուլացել է, ի՞նչ պետք է անեն հարևանները, հատկապես հաշվի առնելով հարաբերությունների պատմությունը։ Օգտագործել այն։ Սա է հարցը։ Ի՞նչ իմաստ կա հետևել՝ ով է թուլացել։ Ո՞րն է Հայաստանի օգուտը»,-հարց ուղղեց փորձագետը:
Արամ Դանիելյան, News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 19:54
Ректор Ереванского государственного университета Ованнес Ованнисян уволил декана факультета богословия, епископа Анушавана Жамкочяна, сообщает издание 24News.
-
2025-07-10 19:24
В Турции разгорелся скандал вокруг карикатуры, опубликованной в известном сатирическом журнале LeMan, который уже более 30 лет высмеивает власть. Из-за рисунка, на котором изображены два персонажа – бородатый мужчина в такия (традиционная мусульманская шапочка), представившийся Мухаммедом, и мужчина в цилиндре, напоминающий хасидского еврея, по имени Муса, – полиция ворвалась в редакцию и арестовала сотрудников. На фоне горящих зданий и летящих ракет оба персонажа изображены с крыльями, пишет Index on Censorship.
-
2025-07-10 19:19
Россия в контексте угроз США в адрес БРИКС призывает к компромиссам. Об этом, как передает РИА Новости, заявил замглавы российского МИД Сергей Рябков.
-
2025-07-10 19:15
Прошедшие с утра обыски, последовавшие за ними аресты и весь сопутствующий процесс не имеют отношения к праву. Это действия по "указке" сверху, мишенью которых стала партия Дашнакцутюн (АРФД), поэтому адвокаты приняли решение не участвовать в происходящем и не легитимизировать процесс своим присутствием. Об этом в беседе со Sputnik Армения заявил адвокат Сергей Арутюнян.