Последние новости

Սի Ծինփինը երրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում

Ուրբաթ օրը 14-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀՉԺ) առաջին նստաշրջանի պատվիրակները միաձայն քվեարկել են Չինաստանի նախագահի պաշտոնում Սի Ծինփինի աննախադեպ՝ երրորդ հնգամյա ժամկետով վերընտրվելու օգտին։ Այս մասին տեղեկացրել է Xinhua գործակալությունը։

Քվեարկությանը մասնակցել է 2 952 մարդ։

Սի Ծինփինի, որի 70-ամյակը կլրանա հունիսին, վերընտրությունը հնարավոր է դարձել 2018թ. Չինաստանի Սահմանադրությունում լրացումներ կատարելուց հետո. այժմ նույն անձը կարող է պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնել անսահմանափակ անգամներ։

Հոկտեմբերին, Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) XX համագումարից հետո Սի Ծինփինը երրորդ ժամկետով նաեւ վերընտրվել է Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ