SIPRI․ 2018-2022թթ. Ռուսաստանից զենքերի արտահանումը նվազել է 31 տոկոսով
Միացյալ Նահանգները և Ռուսաստանը մնում են սպառազինությունների արտահանման առաջատարները համաշխարհային շուկայում, բայց վերջին հինգ տարում նրանց միջև տարբերությունը զգալիորեն ավելացել է, նշվել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։
Ինչպես վկայում են ինստիտուտի տվյալները, 2018-2022թթ. ԱՄՆ-ն ավելացրել է սպառազինությունների մատակարարումներն արտասահման 14 տոկոսով՝ 2013-2017թթ. համեմատ, իսկ դրանց բաժինը համաշխարհային շուկայում հասել է 40 տոկոսի։ Ընդ որում՝ սպառազինությունների արտահանումը Ռուսաստանից նշված ժամանակահատվածում կրճատվել է 31 տոկոսով, իսկ ՌԴ-ի բաժինը սպառազինությունների համաշխարհային շուկայում կրճատվել է՝ 22 տոկոսից հասնելով 16-ի։
Երրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիան։ Համաձայն SIPRI-ի տեղեկության՝ հինգ տարում երկիրը շուկայում սպառազինությունների իր բաժինը հասցրել է 11 տոկոսի՝ 7,1-ից։
Առաջատարների հնգյակում են նաև Չինաստանը (5,2 տոկոս) և Գերմանիան (4,2 տոկոս)։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».