Բադասյան. ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ ժամանակավոր գտնվելու համար է վտանգավոր
Պաշտպանության նախարարության նախկին շենքը վթարային է, և վտանգավոր է այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՊՆ նախկին շենքը ՊԵԿ հաշվեկշռում է, այդ պատճառով այնտեղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ու պահանջում, որ կոմիտեն իրենց հարցմանը պատշաճ պատասխանի, այլապես կպահանջեն Բադասյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները կասկածում են, որ ՊՆ նախկին շենքը վթարային է, նրանք պահանջում էին իրենց տրամադրել տեխնիկական հետազոտության արդյունքները։
«Ամեն անգամ այս հարցերին արձագանքելիս չեմ հասկանում` ինչ կարևոր է` ՊԵԿ–ի, ՊՆ–ի, թե մեկ այլ կառույցի հաշվեկշռում է։ Պետական գույքն ունի օգտագործման կանոններ, այդ շենքն էլ վթարային է, և բավականին լուրջ անվտանգային խնդիրներ կան։ Այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը վտանգավոր է կյանքի ու առողջության համար։ Որքանով տեղյակ եմ, պատկան գերատեսչությունները որոշ անձանց ապահովել են կացարանով և այլ սոցիալական միջոցառումների շրջանակում զբաղվել կամ զբաղվում են այդ մարդկանց խնդիրներով»,– նշեց Բադասյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 19:42
Депутаты Госдумы России на пленарном заседании единогласно приняли закон о ратификации Договора о всеобъемлющем стратегическом партнерстве между Российской Федерацией и Исламской Республикой Иран.
-
2025-04-08 19:39
Вещание иностранных телеканалов и программ в рамках общественного мультиплекса – угроза для Армении. Об этом на заседании постоянной парламентской Комиссии по образованию, науке, культуре, диаспоре, молодежи и спорту во время представления отчета Комиссии по телевидению и радио о деятельности и состоянии свободы информации в аудиовизуальных медиа за 2024 год заявил 8 апреля председатель комиссии Тигран Акопян.
-
2025-04-08 19:34
Второй раунд российско-американских консультаций, посвященных работе дипмиссий, состоится в ближайшие дни в Стамбуле. Об этом сообщили РИА Новости в МИД РФ.
-
2025-04-08 18:28
Министерство внутренних дел Армении выступило с разъяснениями по вопросу о том, почему в паспортах карабахских армян в качестве места рождения указан Азербайджан.