«ՀՐԱՎԵՐ», ՈՐՆ ԱՆՀՆԱՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ…
Բաքուն վստահ է, թե շատ խորամանկ քայլ է արել։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը «հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին երկրորդ հանդիպման՝ քննարկելու վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հետ կապված հարցերը»: Ադրբեջանի նախագահի աշխատակազմն առաջարկում է նոր հանդիպումն անցկացնել Բաքվում առաջիկա օրերին։
Տեսնելով, որ շրջափակումով Արցախին կոտրել անհնար է, Բաքվում որոշել են, թե այդ կերպ ցույց կտան միջազգային հանրությանը, որ պատրաստ են խոսել Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ, իսկ երբ վերջինս հրաժարվի Բաքու ուղարկել իր պատվիրակներին, դա կմատուցվի որպես հայկական կողմի ապակառուցողականություն։
Հավանաբար, Լևոն Տեր-Պետրոսյանը խորհուրդ կտար որոշակի պայմաններով ընդունել «հրավերը»։ Հայկական պատվիրակության անվտանգության երաշխիքների, այցի բոլոր փուլերում միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփման հնարավորության, Բաքվի հետ բանակցությունների հրապարակայնության դեպքում։ Սկզբունքորեն Ստեփանակերտը կարող է ներկայացնել նաև այլ պայմաններ, օրինակ, որպեսզի հանդիպումը տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որի ձևաչափը ոչ ոք չի չեղարկել, չնայած միջազգային բարդ իրադրությանը։ Հասկանալի է, որ նման պայմանները չեն բավարարի պաշտոնական Բաքվին, որը չգիտես ինչու որոշել է, թե Արցախի իրավունքների հարցը Ադրբեջանի ներքին գործն է։
Այդպիսի խորհուրդ կտար, կարծում ենք, Տեր-Պետրոսյանը։ Սակայն մեծ է հավանականությունը, որ Ստեփանակերտը պարզապես չի ընդունի նման «հրավերը»։ Եվ կարևորն այստեղ բնավ այն չէ, որ անընդունելի է ընդունել «հրավերը» շրջափակման, գազամատակարարման ու էներգամատակարարման անջատման և Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ Ադրբեջանի ահաբեկչական գրոհների, Բաքվում Արցախի ներկայացուցիչների անվտանգության որևէ երաշխիքի բացակայության պայմաններում։
Գլխավորն այլ բան է։ Եթե «հրավերը» անկեղծ լիներ, ապա քննարկման համար առաջարկվող հարցերը պետք է նախապես համաձայնեցվեին։ Իսկ ինչ-որ անհասկանալի «վերաինտեգրում» քննարկելու հրավերն անընդունելի է, քանի որ Արցախում ոչ ոք նման հարց քննարկելու լիազորություն չի տվել հանրապետության իշխանություններին։ Արցախում երկու անգամ անցկացվել է հանրաքվե, որի ընթացքում չճանաչված հանրապետության քաղաքացիները միանշանակ կողմ են արտահայտվել իրենց անկախությանը և սեփական օրենքներով ապրելու իրավունքին՝ իրենց Սահմանադրության հիման վրա։
Բաքուն անընդունելի օրակարգ է առաջարկում. քննարկել «վերաինտեգրում», թեև Արցախը երբեք «ինտեգրված» չի եղել անկախ Ադրբեջանին։ Ընդունել նման «հրավերը», կնշանակի՝ առաջին քայլն անել չարաբաստիկ «վերաինտեգրման» ճանապարհին։
Առավելևս՝ խոսել Բաքվի հետ առանց միջնորդների։ Դա անտրամաբանական կլինի նաև 9.11.2020թ. եռակողմ հայտարարության տեսանկյունից։ Որը, ինչպես հայտնի է, ստորագրել են երեք կողմեր. Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը։ Հետևաբար՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետագա շարժի համար պատասխանատվություն են կրում բոլոր երեք ստորագրողները։
Այո, Երևանը՝ հանձին Փաշինյանի, հրաժարվում է այդ հարցերի քննարկմանը մասնակցելու իր իրավունքից, ընդունելով Ալիևի պահանջը, որը համարում է, թե Երևանը, քննարկելով Արցախի խնդիրը, միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին…
Անհասկանալի է, թե այդ դեպքում ինչու է Ալիևն իր ստորագրությունը դրել եռակողմ հայտարարության տակ, Փաշինյանի ստորագրության կողքին, բայց ինչևէ, Փաշինյանն Ալիևի այդ պահանջն ընդունում է և Արցախի հետագա ճակատագրի շուրջ բանակցությունների ողջ պատասխանատվությունը դնում Ստեփանակերտի ուսերին։ Բայց դա Երևանն է՝ հանձին Փաշինյանի. սա առանձին խոսակցություն է։
Իսկ Մոսկվան մտադիր չէ անտեսել իր ստորագրությունը եռակողմ հայտարարության տակ, ինչպեսև խուսափել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար պատասխանատվության իր բաժինից։ Համենայնդեպս, ոչ մի նման բան չի հայտարարել։ Ուստի եթե Արցախը մտադիր է բանակցել Բաքվի հետ, ապա պարտավոր է պնդել առնվազն եռակողմ ձևաչափով անցկացում։ Ինչպես որ ռուսական խաղաղապահ զորախմբի հովանու ներքո կազմակերպված և անցկացված առաջին հանդիպման պարագայում էր։ Որքան էլ Ալիևին զայրացնի նման ձևաչափը։
Հ.Գ.- Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են Բաքվի, Երևանի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Ռուսաստանի առաջնորդը նշել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցությամբ լուծելու անհրաժեշտությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 12:53
Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…
-
2024-11-18 12:45
Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.
-
2024-11-16 13:53
Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.
-
2024-11-15 10:07
На обсуждениях в парламенте Пашинян грудью встал на защиту своей команды от "происков" оппозиции. В частности, очень однозначно ответил на вопрос, почему в здании парламента так много сотрудников Службы государственной охраны. Потому, пояснил Пашинян, чтобы оппозиция не поубивала правящую команду и правительство…