ՌՈւԵ-ի հայաստանյան թեմը գրանցման փաստաթղթեր է ներկայացրել արդարադատության նախարարություն
ՌՈւԵ–ի հայաստանյան թեմը ՀՀ արդարադատության նախարարություն փաստաթղթեր է ներկայացրել պետական գրանցում ստանալու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
Երևան-Հայաստանյան թեմի ժամանակավոր ղեկավարը Աֆրիկայի պատրիարքական էկզարխ, միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկին է։ Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) Սրբազան սինոդը Հայաստանում թեմ ձևավորելու որոշում էր կայացրել 2021 թվականի հոկտեմբերին։
Հայաստանի օրենսդրության համաձայն` գրանցման գործընթացը մինչև մեկ ամիս է տևում։
Միտրոպոլիտ Լեոնիդը օրեր առաջ Հայաստան էր ժամանել, Երևանում պատարագ էր մատուցել, զրուցել հոգևորականների և հավատացյալների հետ, իսկ մարտի 13-ին հանդիպել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։
Ավելի վաղ Գարեգին Բ–ն ողջունել էր Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչության բացումը, փաստելով, որ ցավոք, հարցը ձգձգվում է։ Միտրոպոլիտ Լեոնիդն իր հերթին Հայաստան այցելելուց հետո իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ վերջապես երկար ժամանակ անց հաջողվել է ընդհանուր հայտարարի բերել թեմի կանոնադրությունը` հաշվի առնելով ՀՀ–ի Սահմանադրությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении