ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և Ռուսաստանին երկխոսության և էսկալացիայից խուսափելու կոչ է անում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ-ին և Ռուսաստանին երկխոսության և էսկալացիայից խուսափելու կոչ է արել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` ի պատասխան Սև ծովում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադեպը մեկնաբանելու խնդրանքի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք զրոյական տեղեկություն ունենք այն մասին, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Մեր ունեցած միակ տեղեկությունը լրատվամիջոցներից է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արձագանքը կլիներ այնպիսին, ինչպիսին դուք ակնկալում եք՝ նա երկխոսության և ցանկացած էսկալացիայից խուսափելու կոչ կաներ»,- ասել է Դյուժարիկը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը՝ անջատված տրանսպոնդերներով, խախտել է Սև ծովի օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի տարածքի սահմանները։ Անօդաչու թռչող սարքը շարժվել է դեպի Ռուսաստանի սահման, ռուսական կործանիչներն օդ են բարձրացվել՝ խախտողին նույնականացնելու համար։ Կտրուկ մանևրելու պատճառով անօդաչու սարքը անցել է բարձրության կորստով անկառավարելի թռիչքի և ընկել ջուրը։ Ռուսական կործանիչները չեն շփվել MQ-9-ի հետ, չեն կիրառել օդային զինատեսակներ և ապահով վերադարձել են իրենց բազայի օդակայան, ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении