Последние новости

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎՍ ՄԵԿ ՆՇԱՆ Է, ՈՐ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է

Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու`դատարանի որոշման կապակցությամբ գրել է

«Դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։ Եվս մեկ նշան, որ դավաճանների այս իշխանությունը Արցախ հանձնելու ճանապարհին է։ Ավելի ճիշտ՝ տեղ է հասնում։

Նստում եթերում 5 ժամ լացում է (Փաշինյանը-խմբ), որ բանակ չունենք, չենք կարող Արցախ պաշտպանել ու հաջորդ օրը թուրք հաղթողին կալանքի տանում։ Իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ պարզ ու ակնհայտ է։ Դավաճանն իր դավաճանությունն է անում։ Վստահ եմ՝ շուտով նոր թեմա կգցեն դաշտ, որ ժողովուրդը հանկարծ չգիտակցի, թե ինչ է կատարվում»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ