Последние новости

ՏԵՂԻՑ ԵԼՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Սպասումը ձգվում է 2022 թվականի հունիսից

Իշխանության համեմատումը ավտոմեքենայի հետ, ինչն արժանացավ հայրենակիցների զայրալից արձագանքին, ռեժիմի պարագլուխը փոխ է առել անցած դարի քաղաքագիտական գրականությունից։ Այսօր դժվար է ստույգ նշել այդ համեմատությունն առաջինը օգտագործած աղբյուրը (հավակնորդները շատ են), բայց հեշտ է վկայակոչել XXI դարի քաղաքագետների աշխատություններում բերված ավելի առաջավոր բազմաթիվ համեմատություններ։

ՍԱԿԱՅՆ ԹՈՂՆԵՆՔ ԱՅԴ ՀՂՈՒՄՆԵՐԸ ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԻՍԿ ՆԻԿՈԼԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՄԵՔԵՆԱՆ ԷԼ ԿԱՆՑՆԻ։ Քաղաքագետ Նիկոլայ Ստարիկովը «Իշխանություն» գրքում գրում է. «Իշխանությունը ավտոմեքենա է։ Մեծ, հարմարավետ և, որ ամենակարևորն է, չափազանց պատվաբեր»։ Բենզինը, նրա կարծիքով, «իշխանության քիմիան» է, որը հանգեցնում է մի քաղաքական գործչի հաղթանակին մյուսների նկատմամբ, իսկ բացի այդ, «իշխանության քիմիան» ապագայի արտապատկերումն է։ Քաղաքականությունն ու տնտեսությունը միշտ պայքար են ապագայի համար:

«Իշխանության քիմիան» նշանակում է, որ ապագայի վերաբերյալ ինչ-որ մեկի տեսլականը ցանկալի և պարտադիր է դառնում մարդկանց մեծամասնության համար: «Իշխանության քիմիան ապագայի արտապատկերումն է»,- պնդում է քաղաքագետը։ Հաշվի առնելով Փաշինյանի այն գանգատները, որ մեքենան վարելիս պոկվել են անվադողերը, անիվները և այլն, կարելի է հեշտությամբ պատկերացնել, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում։

Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանին ուղղակիորեն մատնանշեցին, որ անցած 5 տարիները բացահայտել են իր լիակատար ապիկարությունը պետական մեքենայի կառավարման գործում։ Փաշինյանը խուսափեց այդ առնչությամբ տրված հարցին պատասխանելուց՝ ընկնելով «պեչենու բաղերը»։ Մեքենայի հետ իշխանության փաշինյանական համեմատության վերաբերյալ փողոցային հարցումները բացահայտեցին երևանցիների համատարած հոգնածությունը ղեկին նստած Նիկոլից, որի մեքենայից թափվում են կենսական կարևոր օրգանները։ Մարդիկ ամեն օր հեռուստախցիկների առջև խոսում են միավորող և համախմբող սկզբունքի դեֆիցիտի մասին, ասում, որ ժողովուրդը պետք է միավորվի ռեժիմի տապալման կարգախոսի ներքո, բայց դեռևս չի երևում այն ուժը, որը տվյալ փուլում առաջնորդի հայտ կներկայացնի։

Ընդդիմադիր հանրությունն այդ հայտին սպասում է 2022 թվականի հունիսից, երբ Ֆրանսիայի հրապարակից հավաքեցին վրանները։ Հետո ընդդիմությունը հայտարարեց ակցիաները մարզեր տեղափոխելու մասին, հետո խոսվեց արտախորհրդարանական ուժերի ներգրավմամբ վերկուսակցական նոր ռազմավարության մասին, տեղեկություններ հայտնվեցին, որ այդ ռազմավարության քննարկմանը մասնակցել են Հրանտ Բագրատյանը, Գառնիկ Իսագուլյանը և Զարուհի Փոստանջյանը։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են խոսել պայքարի վերկուսակցական նոր ռազմավարության մասին, մինչդեռ ակնհայտ է, որ եկել է տեղից ելնելու և գործելու ժամանակը:..

Ամենադեֆիցիտային ապրանքը ժամանակն է

Ընդդիմությունը ցրվեց իր կուսակցական բնակարանները, բաժանվեց հասարակական կազմակերպությունների, «ուղեղային կենտրոնների», «այլընտրանքային նախագծերի», մինչդեռ զանգվածներին այսօր անհրաժեշտ է միասնականություն և նոր կազմկոմիտե, որը կպատմի իշխանափոխության ճանապարհային քարտեզի մասին։ Եթե, իհարկե, նման քարտեզ ընդդիմությունն ունի։ Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը թունոտ հեգնանքով հայտարարեց. «Ընդդիմությունն ի վիճակի չէ լուծել մարդկանց հետ կապված խնդիրը, նա չի կարող իր շուրջ հավաքել մարդկանց»։ Չախոյանն այդ առնչությամբ հիշեցրեց Արթուր Վանեցյանի խոստումը՝ 2022 թվականի ամռանը (միայնակ) փողոց դուրս բերելու 200 հազար մարդու…

Դիմադրության համատարած օջախները եվ փողոցային բողոքի մշտական ակցիաները միայն կլիցքաթափեն հասարակության մեջ կուտակված լարվածությունը։ Ընդդիմության պասիվությունը և այն սպասողական վիճակը, որ արձանագրում ենք այսօր, դժվարությամբ են տեղավորվում «ռազմավարություն» հասկացության մեջ։ Ներկա պահի հետ է՛լ ավելի դժվար են կապակցվում են ամեն տեսակի ճոխ համաժողովներն ու խոսակցությունները Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին։ Եռամիասնությունը խաթարված է, իսկ այն հաշվարկից, թե ազդեցիկ հայերը բոլոր մայրցամաքներից համաժողովի կհավաքվեն Երևանում և միասին ինչ-որ բան կմտածեն, նաֆթալինի հոտ է գալիս։ Այսօր հայկական քաղաքականության մեջ ամենադեֆիցիտային ապրանքը ժամանակն է։ Այդ ապրանքի ոչ նպատակային օգտագործումը սպառնում է աղետալի հետևանքներով…

Շուտով կլրանա ռեժիմի կառավարման 5 տարին, հետևություններ անելու ժամանակն է, իսկ ընդդիմությունն իրեն այնպես է պահում, ասես իրեն ամեն ինչ գոհացնում է և իրենից ոչինչ կախված չէ։ Իհարկե, ցանկացած իրավիճակ պետք է հասունանա, բայց ոչ անդառնալիորեն կորցրած հնարավորությունների գնով։ Չի կարելի դեմքի խելացի արտահայտությամբ անվերջ հարցեր տալ. ո՞վ ենք մենք։ Որտեղի՞ց ենք եկել և ո՞ւր ենք գնում: Ժամանակն է դատել ներկա օրվա կատեգորիաներով…

Ընդդիմության ներկայացուցիչները պարբերաբար զգուշացնում են Արցախի, ինչպես նաև ինքնիշխան Հայաստանի սահմանների դեմ Ալիևի հնարավոր ագրեսիայի մասին։ Մարտի 9-ին Վերին Շորժայի դիրքերի գնդակոծումը լավատեսության չնչին իսկ առիթ չի թողնում։ Որպես սրացման հավանական ժամկետներ նշվում են ապրիլն ու մայիսը։ Գուցե այդ կանխատեսումնե՞րն են խանգարում ընդդիմությանը տեսանելի քաղաքական հեռանկարի ծրագրեր կազմել։

5 տարի առաջ Նիկոլին հաջողվեց զանգվածներին պարտադրել կոռուպցիայից և «քրեաօլիգարխական ռեժիմից» զերծ ապագայի պատրանքը, այսօր զանգվածները լիովին գիտակցում են, որ խաբվել են։ Մաքսիմիլիան Ռոբեսպիերը դարձավ Փարիզի ամբոխի կուռքը, քանի որ ժողովրդին դուր էր եկել ապագայի նրա արտապատկերումը. ատելի թագավորի մահապատիժը, «ազատության, հավասարության և եղբայրության» հասարակությունը։ Իսկ երբ այդ տեսլականը փոխարկվեց առանց դատ ու դատաստանի գիլյոտինով գլխատված հարյուր հազարավոր մարդկանց մահվան, «անկաշառին» ձերբակալեցին՝ կրակելով ծնոտին, որպեսզի չկարողանա նորից հմայել զանգվածներին իր պերճախոսությամբ։

Երևանի փողոցներում վառելու են ՌԴ դրոշնե՞րը

Ինչպիսի՞ն են տեսնում Հայաստանի ապագան կուսակցական և հասարակական էլիտաները, ի՞նչ կարող են նրանք առաջարկել զանգվածներին՝ որպես ապագայի իրենց տեսլական։

Իրավիճակը պարադոքսալ է. Փաշինյանն իրեն սպառել է 100%-ով, գործադիր իշխանության ղեկին քաղաքական դիակ է, որը միայն նոր արյուն ու կորուստներ է բերում, իսկ համաժողովրդական ցասման փոխարեն առկա են դիմադրության լոկ ինքնաբուխ պոռթկումներ…

Ինչո՞ւ ժողովուրդն ի վիճակի չէ տապալել ծայրեծայր փտած ռեժիմն ու ապահովել ապագայի արժանապատիվ հեռանկար։ Եթե ստեղծված իրավիճակը ձգվի ժամանակի մեջ, ապա վտանգ կա, որ ռեժիմից մարդկանց աճող դժգոհությունը կարող են օգտագործել արտաքին ուժերը՝ Նիկոլին է՛լ ավելի արևմտամետ գործիչով փոխարինելու համար։ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք, մեր ունեցած տեղեկություններով, նախատեսում են ապրիլի 24-ին ռուսական դրոշներ վառել Երևանի փողոցներում։ Այդ ուժերի անունները հայտնի են բոլորին, վերջերս դրանցից մեկի ներկայացուցիչները Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ վանկարկում էին «Փա՛ռք Ուկրաինային»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВЫБОРЫ 20 ИЮНЯ 2021 г. НЕ БЫЛИ ПРОЗРАЧНЫМИ И СПРАВЕДЛИВЫМИ
    2025-06-20 09:16

    Накануне очередных парламентских выборов 2017 г. оппозиционный деятель Никол Пашинян озвучил свой "рецепт победы", объявив, что "против Сержа Саргсяна есть игра", и оппозиция может прийти к власти путем выборов. Для победы ей необходимы 6 тыс. наблюдателей, которые на всех избирательных участках будут ловить за руку нарушителей. На выборах 2017 г., которые, действительно, состоялись под бдительным оком оппозиции, РПА получила свыше 700 тыс. голосов, причем, наблюдатели блока "Елк" на всех избирательных участках не нашли ни одного существенного повода, чтобы придраться к этой победе.

  • В СВЯЗИ С ОБОСТРЕНИЕМ КОНФРОНТАЦИИ ВСПОМНИЛИ ТРЕТЬЕГО ПРЕЗИДЕНТА…
    2025-06-17 09:22

    Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".

  • В ДЕНЬ ПОДПИСАНИЯ "ШУШИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ" ПАШИНЯН НОСИЛСЯ ПО СЮНИКУ С МОЛОТКОМ В РУКАХ
    2025-06-14 10:44

    Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.

  • ЭТО ВЫ "НЕ УБИВАЛИ"?!
    2025-06-14 09:52

    "Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ