Մոլդովայում խորհրդարանը հավանություն է տվել պետական լեզվի անվանափոխմանը ռումիներենի
Հինգշաբթի օրը կայացած նիստում Մոլդովայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատել է օրենսդրության փոփոխությունները, որոնք թույլ են տալիս պետական լեզուն մոլդովերենից վերանվանել ռումիներեն, ասել է խոսնակ Իգոր Գրոսուն, հաղորդում է Point.md/-ն։
«Նախագիծը երկրորդ ընթերցմամբ հաստատվել է 58 ձայներով։ Շնորհավորում եմ»,- նիստի ժամանակ ասել է խոսնակ Իգոր Գրոսուն։
Նոր նախագծով «մոլդովական լեզու» բառերը քերականական ցանկացած ձևով փոխարինվում են «ռումիներեն լեզու» արտահայտությամբ։ Բացի այդ, «պետական լեզու», «պաշտոնական լեզու» և «մայրենի լեզու» բառերը փոխարինվում են «ռումիներեն լեզու» արտահայտությամբ, եթե նկատի է առնվում Մոլդովայի պետական լեզուն։
Իշխող կուսակցության պատգամավորներն այս որոշումը ողջունել են ծափահարություններով։ Միաժամանակ, ռուսամետ ընդդիմությունը մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել իշխող մեծամասնության որոշումը։
Հիշեցնենք, որ Մոլդովայի Հանրապետության ամբողջ օրենսդրությունում, այդ թվում՝ Մոլդովայի Հանրապետության սահմանադրության մեջ «մոլդովական լեզու» արտահայտությունը «ռումիներեն լեզու»-ով փոխարինելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ է ընդունվել։ Փաստաթղթին աջակցել է 56 պատգամավոր։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 13:01
Спасатели, выехавшие на вызов, сами попали в аварию. Об этом сообщает Спасательная служба МВД Армении.
-
2025-04-29 12:55
В Ереване продолжаются поиски пропавшей 27 апреля 14-летней девочки.
-
2025-04-29 12:52
Член Палаты представителей Конгресса США Шри Танедар, представляющий штат Мичиган от Демократической партии, заявил о начале процедуры импичмента в отношении президента Дональда Трампа.
-
2025-04-29 12:50
Доля взаимных расчетов в национальных валютах внутри Евразийского экономического союза (ЕАЭС) достигла 91%, заявил вице-премьер РФ Алексей Оверчук на полях заседания Экономического совета СНГ.