Последние новости

ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Գևորգ Վարդանյանի անվան դպրոց

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն այսօր մասնակցել է Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի ինժեներական լաբորատորիաների դասասենյակի բացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ` միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի փորձագիտական խորհրդի անդամների միջոցներով դպրոցի համար ձեռք է բերվել գույք, համակարգչային տեխնիկա, ինչպես նաև վերանորոգվել է դպրոցի դասասենյակներից մեկը։ Ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ էլ դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարաններին փոխանցվել է ռուսաց լեզվի դասագրքերի մեծ խմբաքանակ»,– ասված է հաղորդագրությունում:

Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները երկկողմ արդյունավետ համագործակցության ևս մեկ ապացույց են:

Նա և Յուրի Վորոբյովը ևս մեկ անգամ արձանագրել են, որ հայ և ռուս ժողովուրդների պատմամշակութային կապերն անհերքելի են։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ