Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՂԵՏԱԼԻ Է
Հայաստանի օրվա իշխանություններն սկսել են գործընթաց ՀԱՊԿ-ի հետ ապահարզան ստորագրելու: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Դա գործընթաց է, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական խմբակը եթե ասեն՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, միանգամից դուրս են գալու: Դա գործընթաց է, արդյոք դա կհաջողվի, թե՞ ոչ, մեծ հարցական է: Ինչու ՆԱՏՕ-ի կողմից նշանակված նոր նայողը՝ смотрящий-ն, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը եկավ Հայաստան և, ոչ ավել, ոչ պակաս, գնաց Ջերմուկ: Ես բարձրաձայնել եմ, որ դա այն հարվածային ուղղություններից մեկն է, որտեղ Ադրբեջանը Հայաստանից երկու մարզ է փորձելու կտրել՝ հյուսիսից Ջերմուկով հարված, հարավից՝ Նախիջևանից Վայքով հարված: Այո, Ջերմուկը ամենախոցելի վայրերից մեկն է:
Ես կարծում եմ, որ Ռասմուսենը եկել են վերաճշգրտելու հայկական կողմի դիրքորոշումը: Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի, հրաժարվել է ՀԱՊԿ-ի հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունից, դիտորդներ բերելուց: Ես չեմ բացառում, որ դիտորդներից հետո նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ Հայաստան գար: Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, և Հայաստանում է մի անձնավորություն, որը Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների պլանավորողն ու ճարտարապետն է: Ժամանակին էլ եղել է Պորոշենկոյի ռազմական գծով խորհրդականը: Նրա այցը վտանգներ է պարունակում»,-ասաց Նահապետյանը:
Նա հատկանշական համարեց, որ որպես խորհրդատվական ընկերության ղեկավար եկած անձը պաշտոնական հանդիիպումներ է ունեցել վարչապետի, ԱԽ քարտուղարի և պաշտպանության նախարարի հետ: «Հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ նրա կեցվածքը, խոսելաձևը այնպես էր, որ ինքը եկել է որպես Հայաստանի նոր նայող, և այդպես էլ կա:
Իրավիճակը մեզ համար, մեծ հաշվով, աղետալի է, որովհետև այս անձի գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է՝ Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Իրան, Իրան-Թուրքիա»,-ընդգծեց ռազմական փորձագետը::
Նա նկատեց, որ ՌԴ հատուկ ծառայությունները շատ ավելի իրազեկ են Արևմուտքի ծրագրերից, մասնավորապես, թե մեր տարածաշրջնում ինչ նպտակներ են նրանք հետապնդում. «ՀԱՊԿ պատվիրակության Հայաստան գալը գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, պատահական չէ: Պաշտոնական տեղեկատվությունն առայժմ ոչինչ չի ասում, բայց եթե ոչինչ էլ չասի, ես կարող եմ գնահատել, որ ապահարզանի գործընթացը, որ սկսել Արևմուտքը Հայաստանի օրվա իշխանությունները ներկայացնող Փաշինյանի ձեռամբ, ամենայն հավանականությամբ, բավական լուրջ գործընթացի մեջ է»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.