«Փաստ». ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր առիթներով տիրաժավորված Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հետ կապված նոր զարգացումներ են տեղի ունենում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովը երկու տարի անց փաստացի ավարտել է աշխատանքները և նախագիծն ուղարկել Վենետիկ։
Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր նախնական կարծիքը (առայժմ՝ ոչ պաշտոնական մակարդակով)։ Մեզ հետ զրույցում իրավաբանական համայնքում բավական մեծ հեղինակություն ունեցողներից մեկը նշել է, որ եզրակացությունը եղել է սպասվածից չափազանց կոշտ։ Թերթին հայտնի է դարձել, որ հանձնաժողովը հիմնականում շեշտել է նոր Սահմանադրության մեջ ակնհայտ ավտորիտարիզմի տարրեր պարունակելու փաստը, ընդգծվել են խորհրդարանական կառավարման համակարգում ընդունված չափորոշիչների լրջագույն խախտումներ (հատկապես անվտանգային հարցերում վարչապետի լիազորությունների հետ կապված)։
Անուղղակի նաև ակնարկել են, որ նման որակի Սահմանադրական փաթեթով հանրաքվեի գնալը բացահայտ հակաժողովրդավարական գործընթաց է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 19:57
Нынешняя ситуация лишний раз подтверждает, что переговорного процесса, как такового, между Арменией и Азербайджаном нет. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2024-10-07 19:48
«Армения – страна без нефти, но это страна, у которой есть вода и умные люди, и она всегда была на высоких позициях по уровню образования.
-
2024-10-07 19:43
США и ряд западных стран пытаются вклиниться в процесс работы над мирным договором между Арменией и Азербайджаном. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков, комментируя вопросы нормализации отношений между Баку и Ереваном.
-
2024-10-07 18:55
Глава МИД России Сергей Лавров и генсек СНГ Сергей Лебедев подводят итоги заседания Совета министров иностранных дел содружества, передает РИА Новости.