Պուտինն ու Սի Ծինփինը սկսել են հանդիպումը Կրեմլում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկուշաբթի օրը Կրեմլում սկսել են բանակցությունները։ Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլի առաջին մասնաշենքի ներկայացուցչական կաբինետում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Սի Ծինփինը կանցկացնեն դեմ առ դեմ զրույց, որը կշարունակվի ոչ պաշտոնական ճաշի ընթացքում։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ սա շատ կարևոր հանդիպում է լինելու, երկու երկրների ղեկավարներն իրենց հայեցողությամբ կբարձրացնեն ամենահրատապ հարցերը։
Սի Ծինփինը եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանել երկուշաբթի ժամը 13:00-ի սահմաններում։ Նախագահական տերմինալ տանող կարմիր գորգի վրայով Չինաստանի առաջնորդը զինվորական նվագախմբի երաժշտական նվագակցությամբ քայլել է պատվո պահակախմբի շարքի երկայնքով: Սի Ծինփինին դիմավորած ռուսական պատվիրակության կազմում են եղել փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն, ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Պեկինում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը։
Այցի հիմնական ծրագիրը նախատեսված է երեքշաբթի՝ մարտի 21-ին։ Պեսկովի խոսքով, այս օրը նախատեսվում է ծրագրի մեկնարկը Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին։ Կլինի հանդիպման պաշտոնական արարողություն, հետո նեղ ֆորմատով բանակցություններ, երկու պատվիրակությունների հետ ընդլայնված կազմով բանակցություններ, փաստաթղթերի ստորագրում, հայտարարություն լրատվամիջոցների համար։ Ծրագիրը ներառում է նաև պետական ընթրիք։
Մամուլի քարտուղարն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը և Չինաստանի նախագահը կքննարկեն Ուկրաինայի թեման և խաղաղ կարգավորման չինական պլանը։ Ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունների թեմաների թվում նշել է առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.