Последние новости

«Հրապարակ». ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին այլ հրաժարականներ են հաջորդել: Հեռանում են նաև յուրայինները։ Նրա հրաժարականի օրը՝ ուրբաթ օրը, դիմում են գրել նաև մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը:

Լուրեր էին շրջանառվում, որ աշխատակազմի քարտուղար կնշանակվի ավագանու ՔՊ-ական անդամ Արմեն Գալջյանը, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, թույլ չեն տա, որ քաղաքապետի ԺՊ Լևոն Հովհաննիսյան-Արմեն Գալջյան զույգը տնօրինի քաղաքապետարանի լծակները։ Դիմում է գրել նաև Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Սևակ Ասատրյանը»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ