Последние новости

Պետդեպարտամենտ․ Ադրբեջանը խտրական քաղաքականություն է վարում էթնիկ հայերի հանդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Ադրբեջանում 2022թ. մարդու իրավունքների մասին զեկույցում ներկայացված են մարդու իրավունքների խախտումների բոլոր տեսակները, նշվել է նաև ադրբեջանցի զինծառայողների ռազմական հանցագործությունների մասին։

«Մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել բռնության դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և ձերբակալությունների։ Ստացվել են տեղեկություններ այն մասին, որ սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը մասնակցել են անօրինական սպանությունների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վարքի հայկական զինված ուժերի հանդեպ։

Ադրբեջանը և Հայաստանը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միմյանց մեղադրելով գազանությունների կատարման մեջ 2020 և 2016թթ. մարտերի ժամանակ։ Նրանք սպասում են դատարանի որոշմանը։ «Հայաստանը նոր բողոքներ է ներկայացրել սեպտեմբերյան մարտերի հետ կապված»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի հետապնդել և չի պատժել պաշտոնյաների մեծ մասին, որոնք, ինչպես նշվել է, կատարել են մարդու իրավունքների խախտումներ և կոռուպցիայի ակտեր, անպատժելիությունը խնդիր է մնում։ 2020 և 2022թթ. ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կամ առանձին անձանց կողմից կատարված խախտումների կառավարական հետաքննություններում ոչ մի առաջընթաց չի գրանցվել։ Զեկույցում նաև նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին։ Հաստատվում է, որ Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի ագրեսիայից հետո «հավաստի տեղեկություն է ստացվել անօրինական սպանությունների մասին, այդ թվում հայ զինվորների մահապատիժների վերաբերյալ, որոնց կալանքի տակ էին պահում Ադրբեջանում»։ Ի պատասխան այդպիսի մահապատիժների տեսանյութի հրապարակման՝ Ադրբեջանի կառավարությունը հոկտեմբերի 2-ին հայտարարել է, որ ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել։ Ավելի ուշ, նույն ամսին, արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է քրեական գործերի հարուցման մասին այն անձանց դեմ, որոնք կատարել են տեսանյութում պատկերված հանցագործությունները, առանց լրացուցիչ մանրամասների»։ Տեղեկության համաձայն՝ Հայաստանի իշխանությունները նշել են, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Հայաստանի երեք խաղաղ բնակիչ վիրավորումներ են ստացել։ Հղում է կատարվում նաև Amnesty International-ին տարեց մարդկանց մասին, որում ասվում է ադրբեջանական ուժերի կողմից ծերերի անօրինական սպանության մասին։ ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեն սեպտեմբերի 22-ին հրապարակել է հաշվետվություն, որում մտահոգություն է հայտնվել ադրբեջանցի զինվորականների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին, ներառյալ արտադատական մահապատիժները 2020թ. մարտական գորոծղությունների ժամանակ և դրանցից հետո, կտտանքների և դաժան վերաբերմունքի այլ ձևերի և կամայական ձերբակալությունների, ինչպես նաև բնակելի տների, դպրոցների և քաղաքացիական այլ օբյեկտների ավերումների մասին»,- նշվել է հաղորդագրությունում։ Նշվում է նաև ադրբեջանցի զինածառոյղների նկարահանած տեսահոլովակների մասին, որոնք պատկերել են անմարդկային վերաբերմունքը հայ ռազմագերիների հանդեպ սեպտեմբերյան մարտերից հետո։ Զեկույցում հիշատակվում է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի փակման մասին։ «Դեկտեմբերի 12-ից մինչև տարեվերջ ադրբեջանցի ցուցարարները, որոնք ենթադրաբար վայելում են երկրի իշխանությունների լայն աջակցությունը, փակել են միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ Լաչինի միջանցքով՝ այն անհասանելի դարձնելով քաղաքացիական և կոմերցիոն տրանսպորտի մեծ մասի համար։ «Հյուման Ռայթս Վոչը» կոչ է արել նրանց, ովքեր վերահսկում են ճանապարհն ու դրա հարակից տարածքը, այդ թվում երկրի իշխանություններին, ապահովել անխոչընդոտ, ազատ տեղաշարժը»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրությունում։

Զեկույցում նաև նշվել է խտրական քաղաքականության մասին, որը վարում են Ադրբեջանի իշխանությունները էթնիկ հայերի հանդեպ։ Նշվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի փակման պահից 1991թ. ագրեսիվ հռետորաբանությունը և ատելության լեզուն դառնում են էլ ավելի տարածված, մանավանդ երբ մի ամբողջ սերունդ մեծացել է առանց մյուս կողմի հետ փոխգործակցության։ Քաղաքացիական հասարակության ակտիվիստները հայտարարել են, որ հայերի հանդեպ ատելության հրահրմամբ մի ամբողջ սերունդ է մեծացել։ Հայկական ազգանուններով մարդիկ լրացուցիչ ստուգում են անցնում սահմանապահ կետերում, և երբեմն նրանց չեն թողնում մտնել երկիր։

Նոյեմբերի 14-ին «BBC Азербайджан»-ը տեղեկացրել էր Ադրբեջանի «հայրենասիրական ուսումնական ծրագրի» մասին՝ հղում կատարելով այն փորձագետներին, որոնք անհանգստություն էին հայտնել այն առնչությամբ, որ այն կարող է ատելություն առաջացնել երիտասարդ ուսանողների շրջանում։ Անընդունելի նյութերի շարքում, որոնք ներկայացված են հոդվածում, ադրբեջաներենի դասագիրքն էր՝ նախատեսված 6-րդ դասարանի սովորողների համար, որտեղ ներառված է պատմվածք՝ «Փոքրիկ պատանդները», հետևյալ բովանդակությամբ. «Կատաղած հայերը ժանգոտ աքցաններով կտրում էին կարդալ ցանկացողների լեզուն, մերկացնում նրանց և ծիծաղում էին նրանց վրա»։ Այս մասին հունվարի 30-ին հայտարարել է նախագահ Ալիևը Ադրբեջանի «Ազերթաջ» պետական տեղեկատվական գործակալության հարցազրույցում։ «Մենք ոչ միայն ազատագրել ենք մեր հողերը, մենք մաքրել ենք տարածաշրջանը, Հարավային Կովկասն այդ վայրի ուժերից»,- նշվել է զեկույցում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ