Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ. ԱՅՍՏԵՂ ԵՐԿՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊՐՈՑԵՍՆԵՐ ԵՆ ԳՆՈՒՄ, ԻՍԿ ՄԵՆՔ ՈՆՑ ՈՐ ՀԻՊՆՈՏԻԿ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵՆՔ
«Փլուզված է մեր անվտանգության համակագը, մեր դիվանագիտությունը»,-«Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
Նրա խոսքով, աշխարհում հիմա մեծ փոփոխություններ են տեղի ունենում, արագ գնում են դեպի երկրորդ սառը պատերազմի, որը կարող է տաք պատերազմ լինել, աշխարհում դեռ երկու բևեռներ են ստեղծվում։
«Մեր նման պետությունների համար մեր տարածաշրջանում ընտրություն կա՝ Արևմուտքի հետ, կամ Ռուսաստանի հետ, կամ ներուժ ունենալ, որ նեյտրալ մնալ ինչպես, օրինակ, որոշ չափով փորձում է անել Թուրքիան, Վրաստանը։ Մենք այդ երեքից որևէ մեկը չարեցինք։ Չկարողացանք ոչ արևմուտքից ստանալ ռեալ երաշխիքներ, կառուցել անվտանգային հարաբերություններ, գոնե սպառնալիք Ալիևին, որ եթե հարձակում սկսի Հայաստանի վրա, տեղահանվի Արցախի ժողովուրդը, սանկցիաներ են լինելու, անգամ դա մեզ չհաջողվեց, տապալվեց մեր արևմտյան դիվանագիտությունը։
Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, դա էլ բացարձակ տապալվել է։
Հայ-ռուսական հարաբերությունները երբևէ նման վիճակում չեն գտնվում»,- ասաց քաղաքագետը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը չկարողացավ նաև այնպիսի ներուժ ստեղծել, որ գոնե ինչ- որ ձևով մենք օգնենք մեզ։
Ա. Խաչիկյանի խոսքով, հիմա այստեղ վտանգներ կան. «Իրանի դեմ կարող են սկսվել օդային հարվածներ, դա կարող է որպես պատրվակ օգտագործվել Ադրբեջանի կողմից, հարձակման անցնի, փորձի գուցե Սյունիքը կամ միջանցքը զավթել։
Իհարկե, այստեղ գնում է ՌԴ-Արևմուտք պայքարը»։
Քաղաքագետի գնահատմամբ, երկու պրոցես է գնում, երկուսն էլ բավականին վտանգավոր է, իսկ Հայաստանը, կարծեք, հիպնոտիկ վիճակում լինենք, այլ մոլորակի վրա է ապրում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.