ՌԴ ԱԳՆ․ Միջուկային հակամարտության հավանականությունը բարձր է, ինչպես երբևէ
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության հավանականությունն ավելի բարձր է, քան վերջին տասնամյակներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Չէի ցանկանա խորանալ այն քննարկումների մեջ, թե արդյոք միջուկային հակամարտության հավանականությունը մեծ է այսօր, սակայն այն ամեն դեպքում ավելի մեծ է, այսպես ասենք, քան եղել է վերջին տասնամյակների ընթացքում», – հայտարարել է Ռյաբկովը։
Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ աշխարհը պետք է ազատ լինի միջուկային սպառնալիքից։
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանելով Ուկրաինային Մեծ Բրիտանիայի կողմից աղքատացած ուրանով ռազմամթերքի հնարավոր մատակարարումները, հայտարարել էր, որ «ևս մեկ քայլ է արվել»։
Մարտի 3-ին ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Չինաստանի կողմից «միջուկային սպառնալիքի» մասին տեսությունն առաջ տանելով պատրվակ է փնտրում սեփական միջուկային զինանոցն ընդլայնելու համար, ինչը Վաշինգտոնին դարձնում է աշխարհում «միջուկային սպառնալիքի» գլխավոր աղբյուրը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 09:29
10 июля в Абу-Даби состоялась пятичасовая беседа лидеров Армении и Азербайджана Никола Пашиняна и Ильхама Алиева. Пожалуй, главным итогом встречи стало заявление Еревана о возможной передаче на аутсорс «Зангезурского коридора». Того узкого пространства, через которое должны быть проложены автомобильная и железная дороги для связи азербайджанской Нахичевани и остального Азербайджана. По факту же на аутсорс передается вся страна. Причем на аутсорс тем, кому процветающая Армения не нужна.
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.
-
2025-07-14 05:48
В Ереване в воскресенье начал работу XXII международный кинофестиваль «Золотой абрикос». Торжественное открытие главного армянского киносмотра проходит в Доме кино.
-
2025-07-14 05:44
Турция внимательно следит за начавшимися в Абу-Даби мирными переговорами между Арменией и Азербайджаном, заявил президент страны Реджеп Тайип Эрдоган в телефонном разговоре с с президентом ОАЭ шейхом Мухаммедом бин Заидом Аль Нахайяном, передает Анадолу.