Սեյմուր Հերշ. Բայդենը որոշել է խափանել «Հյուսիսային հոսքը»՝ Ուկրաինայի ԶՈՒ-ի կրած պարտությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է խափանել ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարները՝ մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության պատճառով։ Այս մասին CGTN-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սեպտեմբերի վերջին Բայդենը, ինձ համար անհայտ պատճառներով, կայացրեց այս որոշումը (խափանել «Հյուսիսային հոսքերը»-խմբ.): Ամենայն հավանականությամբ, մարտի դաշտում Ուկրաինայի անհաջողությունները նրան ստիպել են անհանգստանալ Արևմտյան Եվրոպայի երկրների, հատկապես Գերմանիայի կողմից հակամարտության հետագա ֆինանսավորման պատճառով»,- կարծում է նա։
Ընդ որում, Հերշի կարծիքով, «կեղծ անձնագրերով և մեկ միլիոն դոլարով վարձակալած զբոսանավով մի խումբ ուկրաինացիների մասին» վարկածը, որոնք, ըստ որոշ արևմտյան լրատվամիջոցների, կանգնած են դիվերսիայի հետևում, որևէ քննադատության չի դիմանում։
«Դուք հավատում եք, որ կեղծ անձնագրով իսկապես հնարավոր է դա անե՞լ: Պատմությունն ուղղակի ծիծաղաշարժ է, բայց դա նրանց չի խանգարել հրապարակել այն: Եվ այնուամենայնիվ, վարկածն ի վերջո անհետացավ, թեև Սպիտակ տունը, ինձ թվում է, մեծ հույսեր էր կապում դրա հետ»,- տարակուսել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-11 05:54
Переговоры РФ и США в Стамбуле прошли в позитивной атмосфере, позволили продвинуться в решении задачи по нормализации работы диппредставительств обеих стран. Об этом заявил посол РФ в США, глава российской делегации на переговорах с американскими дипломатами в Стамбуле Александр Дарчиев.
-
2025-04-11 05:50
Активно сующий свой длинный нос в дела Армении Алиев призвал ЕС не лезть в дела региона.
-
2025-04-11 05:46
Правительство Армении приняло решение, которое усугубит нищету среди 100 000 арцахцев и вынудит многих из них эмигрировать. Об этом в соцсетях написал бывший госминистр Арцаха Артак Бегларян.
-
2025-04-11 05:44
Президент США Дональд Трамп повысил пошлины на товары из Китая до 145%, сообщает телеканал CNBC со ссылкой на Белый дом.